- 10/07/2022
Գերմանիան արգելափակում է Կիևին 9 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը
Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հավանություն չի տալիս Եվրահանձնաժողովի մտադրությանը՝ Ուկրաինան ֆինանսավորել ընդհանուր եվրոպական պարտքի հաշվին։
«Մինչդեռ ժամանակն անցնում է, Կիևն ասում է, որ իրեն ամսական 5 միլիարդ դոլարի օգնություն է պետք, ենթադրություններ կան, որ Ուկրաինան սեպտեմբերին չի կմարի 900 միլիոն եվրո արտաքին պարտքը` հայտարարելով դեֆոլտ»,- ասվում է հոդվածում։
Հուլիսի 7-ին «Bloomberg»-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Եվրահանձնաժողովի բյուջեի բաժինը արգելափակում է Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի նոր վարկը՝ Կիևի ֆինանսական հուսալիության հետ կապված մտահոգությունների պատճառով: