- 10/07/2022
Լեհաստանի նախկին նախագահը կոչ է արել «մասնատել» Ռուսաստանը երեք մասի
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հերթական չափազանց ռուսաֆոբ հայտարարությունն է արել: Ըստ Le Figaro-ի, նա կոչ է արել կրճատել Ռուսաստանը մինչեւ 50 միլիոն մարդ։ Նրա խոսքով, եթե նույնիսկ «Ռուսաստանը պարտվի Ուկրաինային», նա կունենա «ուրիշ Պուտին»։
Ուստի, Վալեսան կարծում է, որ «աշխարհում անվտանգության հասնելու համար» Ռուսաստանը պետք է «մասնատվի»։ Նա հայտարարել է, որ Արեւմուտքին անհրաժեշտ է «կամ փոխել Ռուսաստանի քաղաքական կարգը, կամ վերադարձնել այն 50 միլիոնից պակաս բնակչությանը»՝ «տարանջատելով նրա ժողովուրդներին»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Արևմուտքին անկախ և ուժեղ Ռուսաստան պետք չէ։ Այդ իսկ պատճառով ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչները երկար տարիներ աջակցել են «հինգերորդ շարասյունին», ահաբեկչությանը և անջատողականությանը։ Վալեսան իր այս հայտարարությամբ հաստատում է, որ Պուտինը ճիշտ էր:
Սակայն սրանով Վալեսան ընդամենը Արեւմուտքի ցանկություններն է բացահայտում: Բայց թե ինչպես են դրան հասնելու, դա այլ հարց է: Համենայնդեպս, նման փորձեր ձեռնարկողներ եղել են, որոնցից վերջինը Հիտլերն էր, որ պարզապես տրորեց-անցավ Լեհաստանի վրայով: Իսկ ներկայումս նման փորձերի դեպքում հազիվ թե դրա արդյունքը Վալեսան տեսնի, քանի որ այդ մեծ բախման առաջին րոպեներին արդեն հազիվ թե Լեհաստան գոյություն ունենա եւ առաջիկա հազար տարում այդ տարածքը բնակելի լինի: