• 11/07/2022

Զելենսկին հրամայել է հակահարձակում սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զելենսկին հրամայել է հակահարձակում սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինան քաղաքացիներին խնդրում է հեռանալ Ռուսաստանի կողմից վերահսկվող երկրի հարավից՝ հակահարձակում սկսելու ծրագրերի պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Մեր բանակը անցնում է հակահարձակման»,- ասաց նա։

«Ես չգիտեմ, թե դա ինչ ժամկետներում կլինի, բայց հաստատ գիտեմ, որ կանայք ու երեխաներ հաստատ չպետք է լինեն։ Նրանք չպետք է դառնան «մարդկային վահան» Ուկրաինայի Զինված ուժերի և թշնամու միջև»,- հավելել է Վերեշչուկը։

Նրա խոսքով, «ակնհայտ է, որ թշնամուն պետք է ոչնչացնել»։

«Հասկանալի է, որ կլինեն մարտեր, կլինեն գնդակոծություններ, ուստի մենք ձեզ կոչ ենք անում շտապ տարհանել»,- եզրափակել է Վերեշչուկը։

Միաժամանակ հարձակումից է խոսել նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը` The Times-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Զելենսկին հրամայել է վերադարձնել հարավային ափամերձ տարածքները, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսության համար։ «Մենք հասկանում ենք, որ մեր երկրին դա քաղաքականապես պետք է։ Նախագահը բարձրագույն ռազմական ղեկավարությանը հանձնարարել է մշակել ծրագրեր։ Դրանից հետո Գլխավոր շտաբն ասում է, որ այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է՝ Ա, Բ, Գ… Սա իմ գործն է։ Ես նամակներ եմ գրում գործընկեր երկրների գործընկերներին»,- ասաց նա:

Ի դեպ, նախօրեին նույն Ռեզնիկովը հայտարարել էր, թե ուկրաինայան բանակն աչքի առաջ կոտորվում է, եւ ռուսների կանգնեցնելու տարբերակներ էր մտածում: Ու հիմա` Զելենսկին հրամայեց, կհարձակվեն եւ կգրավեն: Այդ դեպքում պարզ հարց` իսկ ինչո՞ւ Զելենսկին ավելի շուտ չէր հրամայում. հիմա արդեն «հարձակված-գրաված» կլինեին:

Ամեն դեպքում, փաստն այն է, որ ռուսական բանակը ոչ մաշստաբային գործողություններին զուգահեռ, դեռ վերախմբավորումներ է իրականացնում ռազմաճակատի ողջ երկայնքով մեկ, եւ բոլոր փորձագետները խոսում են մոտակա մասշտաբային հարձակման մասին: