- 11/07/2022
Եթե Թրասին ընտրեն, ապա բրիտանացիները կհասկանան, թե ինչ «փայլուն» լիդեր էր Ջոնսոնը
«Վարչապետ լինելու առաջին իսկ օրվանից ես կկրճատեի հարկերը». Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հոդված է գրել, որում հայտարարել է Պահպանողականների առաջնորդի և վարչապետի պաշտոնի համար պայքարում իր մասնակցության մասին:
«Ես ինքս ինձ առաջադրում եմ, քանի որ կարող եմ ղեկավարել, անել ամեն ինչ և կոշտ որոշումներ կայացնել: Ես հստակ տեսլական ունեմ, թե որտեղ պետք է լինենք, և փորձ ու վճռականություն՝ մեզ այնտեղ հասցնելու համար:
Որպես արտաքին գործերի նախարար՝ ես օգնեցի Մեծ Բրիտանիային ղեկավարել միջազգային պատասխանը Ուկրաինայում Ռուսաստանի խայթող գործողությանը, ինչպես նաև ներկայացրել եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոշտ փաթեթ»:
Այսինքն, ըստ տիկին Թրասի, վարչապետ պետք է դառնա ամենաթունդ ռուսաֆո՞բը, ով ուկրաինաներում տանկերի վրա՞ է նկարվել, այլ հատկանիշներ, որինակ` աշխարհագրության տարրական գիտելիքներ պետք չե՞ն…
Մի խոսքով, եթե Թրասին պատահականորեն ընտրեն, ապա բրիտանացիները կհասկանան, թե իրականում ինչ «փայլուն» լիդեր էր Ջոնսոնը:
Ու նկատենք, նրա շանսերն ամենեւին էլ զրոյական չեն: Ավելի ստույգ, Թրասը հաղթողների ցանկում երկրորդն է` Պահպանողական կուսակցության ներսում ունեցած մոտ 21 տոկոս վարկանիշով: