• 11/07/2022

Չինաստանը զինվում է շատ ավելի արագ և արդյունավետ, քան ԱՄՆ-ը. ամերիկյան գեներալ

Չինաստանը զինվում է շատ ավելի արագ և արդյունավետ, քան ԱՄՆ-ը. ամերիկյան գեներալ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Քեմերոն Հոլթը հայտարարել է, որ Չինաստանը ժամանակակից զենքեր է գնում հինգից վեց անգամ ավելի արագ, քան ԱՄՆ-ը։ Նրա կարծիքով՝ ՉԺՀ-ն գերազանցում է ԱՄՆ-ի բանակին զենքի հետ աշխատելու արդյունավետության առումով։ Ավելին, չինական բանակի չափերը, նրա մասնագիտական ​​պատրաստվածությունը և բարոյական բնավորությունը շատ ավելի ուժեղ են, քան ԱՄՆ բանակինը։

«Մեր 20 դոլարի դիմաց նրանք մոտ մեկ դոլար են ծախսում ու նույն արդյունքն են ստանում»,- իր մտքերը կիսեց գեներալը։ Զինվորականն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կարող է պարտվել սպառազինությունների մրցավազքում, եթե Պենտագոնը չգտնի զենքի գինը նվազեցնելու և պաշտպանական մատակարարումների շղթաներն արագացնելու միջոց։