• 12/07/2022

Ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը Եվրոպան կտանի աղետի. Il Giornale

Ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը Եվրոպան կտանի աղետի. Il Giornale

Ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը կհանգեցնի երկարաժամկետ տնտեսական աղետի Եվրոպայում, ուստի հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, գրում է Il Giornale-ի սյունակագիր Ջիան Միկալեսինը։

«Ռուսական գազի մատակարարումների կրճատման պատճառով ուկրաինական հակամարտության ծախսերը կընկնեն իտալական ընտանիքների և ընկերությունների ուսերին, և տնտեսությունը տարիներ շարունակ կգտնվի անկման մեջ»,- կարծում է հեղինակը։

Նա ընդգծում է, որ Ուկրաինային չի հաջողվի ռազմական պարտություն մատնել Ռուսաստանին, իսկ  Եվրոպայի աջակցությունը Կիևի նշանակում է մասնակցություն արդեն իսկ տանուլ տված առճակատմանը։

«Մարտերի անհարկի երկարաձգումը միայն կհանգեցնի ավելի շատ զոհերի, կմեծացնի համաշխարհային հակամարտությունների վտանգը և Իտալիային ու Եվրոպային կդատապարտի տնտեսական աղետի», – ասաց նա:

Միկալեսինի խոսքով՝ Ուկրաինան արդեն կորցրել է իր մարտունակ կազմավորումները և նորակոչիկներ է ուղարկում ռազմաճակատ, ինչի պատճառով էլ ՆԱՏՕ-ի զենքի արդյունավետությունը զրոյական է դառնում։

Դիտորդը նաև ուշադրություն է հրավիրել Եվրոպայի համար առճակատման տնտեսական հետևանքների վրա. վերլուծաբանները կանխատեսում են նավթի գների աճ մինչև 380 դոլար մեկ բարելի դիմաց։ Իտալիան նույնպես վախենում է ռուսական գազի մատակարարումների դադարեցումից, ինչը երկիրը կբերի երկու տարվա ռեցեսիայի: Ի թիվս այլ բաների, կա միգրացիոն ճգնաժամի վտանգ։

Բացի այդ, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներքաղաքական հակասությունները խաթարում են ուկրաինական ճգնաժամի կարևորության հարցում նրանց վճռականությունը։ Ավելին, Արևմուտքում ավելի շատ են կոչեր անում բանակցություններ սկսել՝ իրենց չվնասելու համար։

«Եթե հիմա չհամաձայնվենք, հետո դժվար կլինի դա անել»,- շեշտեց Միկալեսինը։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…