• 13/07/2022

Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը

Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը

Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետությունն այսօր ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

Պուշիլինի խոսքով՝ սա դոնբասյան դիվանագիտության հերթական հաղթանակն է։ Նա երախտագիտություն է հայտնել ԴԺՀ-ի ժողովրդին` Դոնբասի բնակիչների աջակցության համար։

«Այս քաղաքական որոշումը հիմք կհանդիսանա տնտեսական ոլորտում հարաբերությունների հետագա զարգացման համար։ Երկկողմ գործընկերությունը կմեծացնի մեր երկրների ձեռնարկությունների առևտրի աշխարհագրությունը։ Վստահ եմ, որ մեզ սպասվում է ակտիվ և բեղմնավոր համագործակցություն»,- ասաց ԴԺՀ-ի ղեկավարը:

Այսօր Մոսկվայում Հս Կորեայի դեսպան Սին Հոն Չուլը ՌԴ-ում ԴԺՀ-ի դեսպան Օլգա Մակեևային հանձնեց հանրապետությունը ճանաչող փաստաթուղթ:

Այսպիսով, Հյուսիսային Կորեան դարձավ երրորդ պետությունը, որը միջազգայնորեն ճանաչեց ճանաչեց ԴԺՀ-ն: Բացի Ռուսաստանից, Կորեայից եւ Սիրիայից, ԴԺՀ-ն ճանաչել են Աբխազիան և Հարավային Օսիան:

Լավ, հայաստանին մի կողմ թողնենք, իսկ ի՞նչ է մտածում այս մասին Արցախը…