• 13/07/2022

Բոլթոնը խոստովանել է, որ միջազգային կարգի հանցագործ է (Տեսանյութ)

Բոլթոնը խոստովանել է, որ միջազգային կարգի հանցագործ է (Տեսանյութ)

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ներգրավված է եղել այլ երկրներում հեղաշրջումների կազմակերպման մեջ։

Այդ մասին նա խոստովանել է CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի մասին զրույցի ժամանակ լրագրողն առաջարկել է, որ հեղաշրջում պատրաստելու համար «փայլուն միտք պետք չէ ունենալ»։

Սրան ի պատասխան Բոլթոնը հայտարարեց. «Որպես մեկը, ով օգնել է պետական ​​հեղաշրջման ծրագրմանը, ոչ թե այստեղ, այլ աշխարհի այլ մասերում, ես համաձայն չեմ։ Դա շատ աշխատանք է պահանջում»:

Այսպիսով, Բոլտոնը խոստովանում է, որ անձամբ մասնակցել է աշխարհի տարբեր հատվածներում «պետական ​​հեղաշրջման ծրագրմանը»: Այն դեպքում, երբ պետական հեղաշրջումը ոչ միայն գործնականում աշխահի բոլոր երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում օրենսդրորեն համարվում է ծանրագույն հանցագործություն, այլ նաեւ դա հանցագործություն է միջազգային բոլոր օրենքներով: Ավելին, Բոլթոնը պարզ ասում է, որ օգնել է, այսինքն` մենակ չի գործել, այն է` եղել է մի ամբողջ բանդայի հետ:

Այս խոստովանությունից հետո ամերիկյան ՀՖԲ-ն պետք է անմիջապես Բոլթոնին բերման ենթարկեր, թե այս ինչերի՞ մեջ ես խառնված: Բայց ոչ, չի կանչել… Կարճ ասած, սա է ԱՄՆ-ն` իր ողջ կերպարով, որից, ի դեպ, աշխարհը վաղուց է զզվել: