- 15/07/2022
Զելենսկին խոստովանել է Ուկրաինայի բանակիի հսկայական կորուստների փաստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անուղղակիորեն խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ունեն հսկայական կորուստներ։
Այսպես, ըստ Ուկրաինայի նախագահի հայտարարության` «Փետրվարի 24-ից ի վեր պետական պարգևների է արժանացել ավելի քան 23 հազար զինծառայող, որից ավելի քան 3500-ը՝ հետմահու»։
Եթե սպանվածներից 3500-ին հետմահու պարգեւատրել են, քանի՞ հազարի չեն պարգեւատրվել։ Եթե անգամ ընդունենք, որ 20 չպարգեւատրվածին հասնում է մեկ պարգուատրված, ինչը կլիներ ֆանտաստիկ ցուցանիշ, ապա էլի կստանանք 60-70 հազար զոհ: Ի դեպ, բոլոր անկախ աղբյուրները մոտավորապես այդպես էլ գնահատում են ուկրաինական կորուստները:
Այսքանից զատ, Ուկրաինայի նախագահի` անհայտ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն հայտարարեց, որ մոտ 7200 ուկրաինացի զինվորներ անհայտ կորած են համարվում։ Սրանց մեծ մասը, հասկանալի է, գերիներն ու դասալիքներն են, սակայն մի զգալի մասն էլ` զոհերը: