- 16/07/2022
Լոնդոնը Մոսկվային է մեղադրում Դոնբասում բրիտանացի վարձկանի մահապատժի հարցում
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Ռուսաստանին մեղադրել է ԴԺՀ-ում գերության մեջ գտնվող բրիտանացի վարձկան Փոլ Ուրիի մահվան մեջ:
«Ես ցնցված եմ բրիտանացի հումանիտար աշխատող Փոլ Ուրիի մահվան լուրից՝ Ուկրաինայում ռուսական արբանյակի կալանքի տակ»,- ասվում է Թրասի հայտարարության մեջ, որը տեղադրված է բրիտանական կառավարության կայքում։ «Ռուսաստանը պետք է ամբողջ պատասխանատվություն կրի դրա համար»,- հավելել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԴԺՀ-ի օմբուդսմեն Դարիա Մորոզովան հայտնել էր, որ գերության մեջ գտնվող բրիտանացի վարձկան Փոլ Ջոնսոն Էնթոնի Դոմինիկ Ուրին մահացել է հուլիսի 10-ին` քրոնիկ հիվանդության և սթրեսի պատճառով։ Նրան այդպես էլ չհասցրեցրն մահապատժի ենթարկել:
Բայց իհարկե, այստեղ ամենացնցողը բրիտանական պնդերեսությունն է: Բրիտանացուն բռնել են զենքը ձեռքին մարտադաշտում, կան բոլոր ապացույցները, որ նա սովորական վարձկան է, այսինքն` անգամ բրիտանական օրենքներով հանցագործ: Բոլորն այդ փաստն ընդունել են: Ու այա Բրիտանիայի ԱԳ նախարարը նրան հանգիստ հռչակում է «հումանիտար աշխատող», ընդ որում լավ հասկանալով, որ ստում է, եւ, որ դա բացահայտ սուտ է: Այսինքն, այս ո«ւր է գլորվել մշտապես հռչակված Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ի դեպ, այդ նույն Լիզ Թրասն ուզում է դառնալ վարչապետ: