- 17/07/2022
ՌԴ-ն կարող է վերսկսել միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը
Ռուսական միջմայրցամաքային միջուկային շարժիչով թեւավոր «Բուրևեստնիկ» հրթիռն արդիականացվել է, և Ռուսաստանի Դաշնությունը կարող է նորից սկսել հրթիռի փորձարկման գործընթացը։
Հրթիռը շարժվում է մինի միջուկային ռեակտորի շնորհիվ, ինչի հաշվին կառավարվող թռիչքը կարող է շարունակվել անկանխատեսելիորեն երկար ժամանակ` օրեր, եթե ոչ շաբաթներ եւ ամիսներ` անհրաժեշտության պահին հարվածելով աշխարհի գործնականում ցանկացած կետի։ Հրթիռն ունի բարդ էլեկտրոնային լցոնում` արհեստական ինտելեկտի տարրերով և հատուկ պլազմային կափարիչներով, որոնք ծածկում են օդատաքացուցիչները, ինչի պատճառով այն գրեթե անհնար է թռիչքին հետևել ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով։
Արևմուտքում հրթիռը անմիջապես կոչվեց «Թռչող Չեռնոբիլ»՝ վախի պատճառով, որ հրթիռը սնուցող միջուկային ռեակտորը կգործի որպես «կեղտոտ» միջուկային ռումբ, երբ այն պայթի: Ու այդպես էլ կա. բացի միջուկային լիցքից, որ տեղակայվում է հրթիռի վրա, մինիռեակտորը եւս, ըստ էության, միջուկային լիցք է: