• 17/07/2022

Ինչ են պայմանավորվել Բայրամովն ու Միրզոյանը. «Խոսում է Արամը» տելեգրամյան ալիքը հայտնել է իր տվյալները

Ինչ են պայմանավորվել Բայրամովն ու Միրզոյանը. «Խոսում է Արամը» տելեգրամյան ալիքը հայտնել է իր տվյալները

Արամ Գաբրիելյանովին վերագրվող «Խոսում է Արամը» տելեգրամյան ալիքն այսպես է ներկայացրել երեկ Թբիլիսիում կայացած Բայրամով-Միրզոյան հանդիպխումը:

«Վերջին տեղեկությունը Մոսկվայի իրավասու մարմիններից:
Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են դեմ առ դեմ և զրուցել շուրջ 3 ժամ։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ քննարկվել են մի քանի հարցեր։
Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից և Արցախի ինքնապաշտպանական բանակի փոխարեն Ղարաբաղի ժողովրդական միլիցիայի ստեղծումը, Լաչինի միջանցքի հանձնումը և խաղաղության պայմանագրի հիմնական թեզերը` Բրյուսելում նոր գագաթնաժողովի նախօրեին:
Առաջին երկու հարցերի շուրջ ձեռք է բերվել լիարժեք փոխըմբռնում: Խաղաղության պայմանագրի ադրբեջանական ծրագրի համաձայն՝ հայկական կողմը խնդրել է պատրաստել ոչ թե պայմանագիր, այլ հռչակագիր։ Ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում պայմանագրից։ Նիկոլը գրագետ, մաս-մաս վաճառում է Հայաստանը: Հատուկ ծառայությունները վստահ են, որ Փաշինյանը հարմարավետ ծերության համար Ադրբեջանից մեծ գումար է ստանալու: Փողերի պահպանման երաշխավորը լինելու է ԱՄՆ-ը: Այդ պատճառով ԿՀՎ տնօրենը թռավ Հայաստան։ Հաջորդ փուլը ռուսական ռազմակայանի դուրսբերումն է և ամերիկացիների կողմից Հայաստանի և Իրանի սահմանի վերահսկողությունը։ Ամերիկացիները Փաշինյանի ձեռքով Ռուսաստանին թողնում են միայն Կասպից ծովով Իրանի հետ շփվելու միակ ճանապարհը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Կասպից ծովում չունի ժամանակակից մեծ նավահանգիստ, Իրանի հետ հաղորդակցությունը շատ խնդրահարույց է»։