- 17/07/2022
Բրիտանացի ևս մեկ վարձկան է գերեվարվել – BBC (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի եւս մեկ քաղաքացի վարձկան է գերեվարվել Դոնբասում։ Խոսքը 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմի վետերան, քրդերի կողմից Սիրիայում պատերազմի մասնակից Ջոն Հարդինգի մասին է։
Վերջին մի քանի տարիների ընթացքում նա «Ազովի» գնդի զինյալ էր:
Հարդինգ գրեթե 60 տարեկան է։ Հարցաքննություններից մեկում Հարդինգը աղոթում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը փրկի իրեն, քանի որ մահապատիժ է սպառնում։
Վարձկանի հարազատները հաստատել են, որ հենց նա է նկարահանվել տեսանյութում, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել նրանց հետ։