- 18/07/2022
Կրակոցներ և պայթյուններ Կուրսկի սահմանին. ռուսական բանակը գրոհել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌԴ ԶՈւ զինծառայողները մարտական առաջադրանքներ են սկսել Ուկրաինայի Սումիի շրջանի հետ սահմանին։ Այս մասին հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Մեր զինվորականները Գլուշկովսկի շրջանի Սումիի շրջանի հետ սահմանին հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում սկսեցին մարտական առաջադրանքներ իրականացնել։ Ահա թե ինչու այստեղ կրակոցներ են լսվում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
«Քաղաքացիներին խնդրում եմ հանգստություն պահպանել»,- հավելեց մարզպետը։
Բանն այն է, որ Կուրսի մարզին սահմանակից ուկրաինական Սումի հատվածից չէին դադարում ՌԴ սահմանային բնակավայրերի ուղղությամբ սադրանքները: Արդյունքում, ռազմական օպերացիայի կարիք է զգացվել: