• 18/07/2022

Զելենսկին պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին և Անվտանգության խորհրդի ղեկավարին

Զելենսկին պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին և Անվտանգության խորհրդի ղեկավարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Անվտանգության խորհրդի ղեկավար Իվան Բականովին։

Ընդ որում` Բականովը հեռացվել էշատ կոշտ՝ 47-րդ հոդվածով. «Ծառայողական պարտականությունների չկատարումը (ոչ պատշաճ կատարումը), որն առաջացրել է կյանքի կորուստ կամ այլ ծանր հետևանքներ, կամ ստեղծել է նման հետևանքների վտանգ, հիմք է հանդիսանում նման զինծառայողին ծառայողական պարտականությունների կատարումից հեռացնելու համար»։ Նման հոդվածից հետո նրան կարող են նաեւ դատել:

Զելենսկին մեկնաբանելով այս թեժ պահին երկու առանցքային պաշտոնյաների հեռացում, որոնք, ի դեպ, նշանակվել են ամերիկյան «դաբրոյով», ասել է.

«Այսօրվա դրությամբ հարուցվել է 651 քրեական գործ՝ պետական ​​դավաճանության և դատախազության, նախաքննական մարմինների և այլ իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցությամբ… Մասնավորապես, իրավապահ եւ անվտանգության մարմինների ավելի քան 60 աշխատակիցներ մնացել են օկուպացված տարածքում և աշխատում են մեր պետության դեմ։ Պետության ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների նման զանգվածը և Ուկրաինայի իրավապահ մարմինների աշխատակիցների և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև արձանագրված կապերը շատ լուրջ հարցեր են առաջացնում համապատասխան ղեկավարների համար։ Այս հարցերից յուրաքանչյուրը կստանա պատշաճ պատասխան»,- ասաց նա։

Տեսնես Զելենսկու մտքով չի՞ անցնում, որ ուկրաինական տարբեր կառույցների աշխատակիցնեը ռուսների կողմն են անցնում, քանի որ իր նման չեն ցանկանում ամերիկացիներին ծառայել: