• 18/07/2022

Չինաստանը հրաժարվում է լինել ուկրաինական ճգնաժամի «անտարբեր հանդիսատես»

Չինաստանը հրաժարվում է լինել ուկրաինական ճգնաժամի «անտարբեր հանդիսատես»

Չինաստանը ուկրաինական ճգնաժամի կողմ չէ, բայց ձեռքերը ծալած չի նստի, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին` իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Չինաստանը ուկրաինական ճգնաժամի կողմ չէ, բայց մենք չենք պատրաստվում լինել անտարբեր հանդիսատես և, առավել ևս, չենք պատրաստվում կրակի վրա յուղ լցնել: Մենք միշտ անդրդվելի և հետևողական ենք եղել խաղաղության և բանակցությունների առաջմղման հարցում»,- ասել է նա։

Վան Ինի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Վան Ին ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է դասեր քաղեն ուկրաինական ճգնաժամից։ Նա նաև կոչ է արել կողմերին քննարկել հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետության ստեղծումը՝ կայուն խաղաղության հասնելու համար։