• 19/07/2022

Կիրիենկոն հայտնվել է ուկրաինական «Գրադ»-ների հարվածի տակ (ՎԻԴԵՈ)

Կիրիենկոն հայտնվել է ուկրաինական «Գրադ»-ների հարվածի տակ (ՎԻԴԵՈ)

Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն հրթիռային հարձակման է ենթարկվել Նովայա Կախովկա կատարած այցի ժամանակ։

Այս մասին հայտնում է պատերազմի թղթակից Սեմյոն Պեգովը` իր Telegram ալիքում՝ հղում անելով Խերսոնի շրջանի աղբյուրներին։

«Սերգեյ Կիրիենկոն սկսեց իր ուղևորությունը Խերսոնի շրջան՝ ստուգելով ՀԷԿ-երի համար սարքավորումներ արտադրող գործարանի վիճակը, որը մեկ շաբաթ առաջ հրթիռային հարձակման էր ենթարկվել։

Նա եղել է նաեւ Նովո-Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում, որը Խերսոնի շրջանի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարն է, ուսումնասիրել սելիտրայի պահեստը։ Այնուհետև Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոյի հետ միասին հանդիպում է անցկացրել Ռուսաստանի շրջանների ներկայացուցիչների հետ, ովքեր ստանձնել են Դոնբասի շրջանի շրջաններ շեֆությունը:

Երբ հանդիպումն ավարտվեց, և դրա մասնակիցները սկսեցին ցրվել, Ուկրաինայի զինված ուժերը հարձակվեցին հիդրոէլեկտրակայանի վրա։ Ենթադրաբար` արձակվել է 3 հրթիռ։

Հանդիպման մասնակիցները պատսպարվել են նկուղում։

Միջոցառումների մասնակիցներից ոչ ոք չի տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։