- 20/07/2022
Աստանայի «եռյակի» հանդիպմանը հաջորդած` Վլադիմիր Պուտինի հայտարարությունները
Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած Աստանայի «եռյակի» հանդիպմանը հաջորդած Վլադիմիր Պուտինի հայտարարություններում այս հիմնական թեզերն են:
▪️Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցները հանգեցնում են աղետալի արդյունքների, այս երկրին մարդասիրական օգնությունը չի կարող քաղաքականացվել։
▪️Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, չնայած Անդրեփրատի շուրջ առկա տարաձայնություններին, համաձայն են, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա այս տարածաշրջանից։
▪️Մոսկվան և Թեհրանն ունեն համընկնող հայացքներ բազմաթիվ հարցերի շուրջ։
▪️Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հեշտացնել ուկրաինական հացահատիկի արտահանումը, սակայն ռուսական հացահատիկի արտահանման բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։
ԱՄՆ-ը պետք է հանի ռուսական հացահատիկի արտահանման բոլոր սահմանափակումները, եթե ցանկանում է բարելավել իրավիճակը պարենային շուկայում։
▪️Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը միշտ կատարել է և կշարունակի կատարել գազի մատակարարումների վերաբերյալ իր պարտավորությունները։
▪️Արևմտյան երկրները էներգետիկ քաղաքականության մեջ սեփական սխալների պատասխանատվությունը փորձում են բարդել Ռուսաստանի, մասնավորապես՝ Գազպրոմի վրա։
▪️Ուկրաինայի կողմից Եվրոպա ռուսական գազի մատակարարման ուղիներից մեկի փակումը տեղի է ունեցել առանց որևէ պատճառաբանության՝ քաղաքական դրդապատճառներով։
▪️Գազպրոմը դեռ պաշտոնական փաստաթղթեր չի ստացել, որ Կանադայից «Հյուսիսային հոսք 1»-ի տուրբինը շուտով կվերադարձվի։
▪️Նավթի գները կտրուկ կաճեն, եթե Ռուսաստանի մատակարարումների վրա սահմանափակումներ մտցվեն։
▪️«Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների ավելացման ուղիներից մեկն է, թեև այս գազատարի հզորության կեսն արդեն վերապահված է ներքին սպառման համար։
▪️Ռուսաստանի Դաշնությունը տեսնում է, որ Ուկրաինայի իշխանությունները ցանկություն չունեն կատարելու Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։
▪️Ռուսաստանի Դաշնությունը երախտապարտ է Թուրքիային, ինչպես նաև Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և այլ երկրներին, որոնք միջնորդություն են առաջարկում Ուկրաինայում` իրավիճակի կարգավորման համար։