- 20/07/2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «անհասկանալի» պատրվակով ինֆորմատորների բանակ է ստեղծում
Տարօրինակ հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ըստ այդմ, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։
Համայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների և հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակի պատրաստում, թարմացում և պահպանում:
Աջակցել ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին հավաքման վայրերի և շարժման ուղիների ընտրության հարցում:
Կամավորները կարող են նաև կատարել որոշ գործառույթներ դեսպանատան անունից՝ օգնելու դժվարության մեջ գտնվող ամերիկացիներին:
Օրինակ, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ մի ամերիկացի վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին:
Այսքանից հետո հարց է առաջանում․ ինչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ։
Մեկ բան հաստատ է. եթե այդ «կամավորականները» պետք է նաեւ «ինֆորմացիա տրամադրեն թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ», ապա դա արդեն վերածվում է ինֆորմատորների բանակի:
Ամեն դեպքում, նման հայտարարությամբ ԱՄՆ դեսպանատունն ինչ-որ ավանտյուրայի մեջ է քաշում ՀՀ քաղաքացիներին, եւ տեսնենք, թե Հհ ԱԳՆ-ն այս բացահայտ ապօրինությանն ինչ պատասխան է տալու:
Մեկ բան եւս կարելի է ենթադրել: Այն, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի շուրջ նոր պատերազմ սարքել, համառորեն խոսվում է: Այս հայտարարությունն այդ խոսակցությունների օգտին է: