- 20/07/2022
«Ոսկե միլիարդը» մեծ մասամբ իր դիրքերը զբաղեցրել է այլ ժողովուրդներին կողոպտելու հաշվին. Պուտին
«Ոսկե միլիարդի» ընդհանուր գերակայության գաղափարը ռասիստական և նեոգաղութային բնույթ ունի՝ ժողովուրդներին բաժանելով առաջին և երկրորդ դասարանների, ասել է Վլադիմիր Պուտինը։
«Այո, իհարկե, այդ «ոսկե միլիարդը» հենց այնպես չդարձավ «ոսկե»: Շատ բանի են հասել, բայց իր այդ դիրքերը զբաղեցրել է ոչ միայն ինչ-որ իրականացված գաղափարների հաշվին: Բայց մեծ մասամբ իր դիրքերը զբաղեցրել է այլ ժողովուրդներին կողոպտելու հաշվին: Ե´վ Ասիայում, ե´ւ Աֆրիկայում. հենց այդպես էլ եղել է: Միայն Հնդկաստանին ինչքան են թալանել…»,- ավելացրեց ՌԴ նախագահը: