• 21/07/2022

«Ջերմաստիճանային ապոկալիպսիս». Եվրոպան սահմանել եւ վերասահմանում է շոգի նոր ռեկորդները

«Ջերմաստիճանային ապոկալիպսիս». Եվրոպան սահմանել եւ վերասահմանում է շոգի նոր ռեկորդները

Արեւմտյան Եվրոպայում շոգը միայն ուժեղանում է:

Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանի նոր ռեկորդները օդերեւութաբանները «ջերմաստիճանային ապոկալիպսիս», գրում է BBC-ն։

Անցած երեքշաբթի օրը բրիտանական պատմության մեջ ամենաշոգ օրն էր։ Սուրեյում օդի ջերմաստիճանը հասավ 39,1°C-ի՝ գերազանցելով նախորդ ռեկորդը (38,7°C 2019թ. Քեմբրիջում, որը համարում էին բացառիկ եւ անհաղթահարելի): Ու չնայած դրան, ավելի ուշ Հիթրոուում գրանցվեց եւս մեկ ռեկորդ` 40,2°C։

Լոնդոնի օդանավակայաններից մեկում՝ Լուտոնում, թռիչքուղու մի մասը գրեթե հալվել է, թռիչքների չվացուցակը խախտվել է։ Նաև երկրի հարավում երկաթուղային գծերի մեծ հատվածները տուժել են բարձր ջերմաստիճանից:

Իսպանիայի հյուսիսում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 43 աստիճանի, իսկ Պորտուգալիայում օրերս հուլիսի ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +47։

Շաբաթվա երկրորդ կեսին ռեկորդային ջերմաստիճան է սպասվում Գերմանիայում, Բելգիայում եւ Նիդեռլանդներում։

Օդերևութաբաններն ասում են, որ բարձր ջերմաստիճանը կործանարար է քամու և անձրևի բացակայության պատճառով:

Եղանակի մոնիտորինգի ծառայությունների տվյալներով՝ այս պահին աշխարհի ամենաշոգ վայրը Իրաքն է՝ մինչև +50 աստիճան Ցելսիուս։