• 21/07/2022

ԱՄՆ-ի բնակչության կեսը սպասում է քաղաքացիական պատերազմի. Կալիֆորնիայի համալսարան

ԱՄՆ-ի բնակչության կեսը սպասում է քաղաքացիական պատերազմի. Կալիֆորնիայի համալսարան

Կալիֆորնիայի Դևիսի համալսարանը հետազոտություն է անցկացրել, ըստ որի՝ հարցված ամերիկացիների 50,1%-ն ասել է, որ առաջիկա տարիներին ակնկալում է երկրորդ քաղաքացիական պատերազմը երկրում։ Պարզվեց նաև, որ մոտ 20%-ը պատրաստ է զենքը ձեռքին մասնակցել այս քաղաքացիական հակամարտությանը և առանց ափսոսանքի հրազենից կրակել համերկրացիների վրա։

Հատկանշական է, որ հարցվածների ավելի քան երկու երրորդն ասել է, որ տեսնում է «լուրջ սպառնալիք մեր ժողովրդավարության համար», սակայն հարցման մասնակիցների մոտ 40%-ը կարծում է, որ երկրում ուժեղ առաջնորդ ունենալը նախընտրելի է ժողովրդավարությունից:

Անցյալ ամիս Tulchin Research-ի և Southern Poverty Law Center-ի կողմից անցկացված նմանատիպ հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիների 44%-ն ասել է, որ ԱՄՆ-ը գնում է հերթական քաղաքացիական պատերազմի: