• 22/07/2022

ՌԴ-ն պատրաստվում է զանգվածային հարձակման՝ պատերազմն ավարտելու համար, եւ դա կանեն 30 օրվա ընթացքում. ԱՄՆ փորձագետ

ՌԴ-ն պատրաստվում է զանգվածային հարձակման՝ պատերազմն ավարտելու համար, եւ դա կանեն 30 օրվա ընթացքում. ԱՄՆ փորձագետ

Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարձակման՝ այս պատերազմն ավարտելու տալու համար: Նրանք դա կանեն առաջիկա 30 օրվա ընթացքում: Այս մասին հայտնել է ռազմական դիտորդ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։

Ըստ փորձագետի, Զելենսկին դեռ կարողանում է երկիրը վերահսկողության տակ պահել բանակի միջոցով: Նա ունի ազգայնականների բանակ, որը փորձում է վերահսկել մնացածը ԶՈՒ-ն։ Բայց ճշմարտությունն այն է, որ ուկրաինական զորքերը պարտվել են, նրանք չեն կարող հետ վերցնել կորցրածը։

«Իսկ ահա ռուսական բանակի հիմնական մասը մի փոքր հետ է քաշվել: Զորքերը վերջին մի քանի շաբաթների ընթացքում հանգստանում և վերականգնվում էին` պատրաստվեով զանգվածային հարձակման՝ այս պատերազմը մեկընդմիշտ վերջ տալու համար։ Կարծում եմ՝ ժամանակն է վերջ տալ այս ամենին, ինչ կանեն ռուսները՝ 30 օրվա ընթացքում։

Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում պատերազմ ռուսների հետ: Այս երկրների զինված ուժերի մեծ մասը զուտ խորհրդանշական է։ Նրանք տասնամյակներ շարունակ չեն կռվել, եւ հաստատ պատրաստ չեն ընդունել ռուսների հարվածը։ Ռուսական բանակը միայն ապաշնորհ էր թվում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ 150 օր շարունակ ուկրաինական զորքերի դեմ պայքար է ընթանում և նրանց բառացիորեն ոչնչացնում է։

Այնպես որ, ոչ ոք չի ուզում որևէ առնչություն ունենալ այս պատերազմի հետ, եվրոպացիները պատրաստ չեն կռվելու։ Կարծում եմ՝ նրանք հետևում էին Բայդենի հրահանգին, որ Պուտինի հրաժարականին պետք է հասնել, և դա աղետ կառաջացնի Ռուսաստանում։ Եվ նրանք հավատում էին դրան: Հիմա մենք դաս ստացանք: Ռուսաստանը շատ ռեսուրսներ ունի, թերևս ռեսուրսներով ամենահարուստ երկիրը, և չի պատրաստվում նահանջել: Իսկ Պուտինի ժողովրդականության վարկանիշն ճախրում է: Չէ՞ որ նա պաշտպանել է Ռուսաստանը»,- նշում է փորձագետը։