- 23/07/2022
ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդունել է ևս երկու ամերիկացի վարձկանի մահը Ուկրաինայում
ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդունել է ևս երկու ամերիկացի վարձկանի մահը Ուկրաինայում:
«Մենք կարող ենք հաստատել վերջերս Ուկրաինայի Դոնբասում ԱՄՆ երկու քաղաքացիների մահը»,- ասվում է գործակալության ներկայացուցչի հայտարարության մեջ: Զոհերի անունները, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքները չեն նշվում:
Հաշվի առնելով Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե Դնեպրով անցնող Անտոնովսկի կամրջի վրա HIMARS համակարգից հրթիռակոծության հետևում կանգնած են Ուկրաինա ժամանած ամերիկացի մասնագետները, կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում լիկվիդացված ամերիկացիների թիվը կտրուկ կավելանա: Հաշվի առնելով, որ առնվազն 4 HIMARS, անձնակազմով հանդերձ ոչնչացված է: