• 23/07/2022

Հնարավոր է, որ Ուկրաինայի իրադարձությունները վերջ դնեն Արևմուտքի գերիշխանությանը. Հունգարիայի վարչապետ

Հնարավոր է, որ Ուկրաինայի իրադարձությունները վերջ դնեն Արևմուտքի գերիշխանությանը. Հունգարիայի վարչապետ

«Հնարավոր է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները վերջ դնեն Արևմուտքի գերիշխանությանը, և բազմաբևեռ աշխարհակարգի դուռը թակեն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Օրբանը մի շարք այլ սուր մտքեր եւս հնչեցրել է: Այդ թվում.

▪️Պատժամիջոցները չեն ցնցել Մոսկվան, իսկ ԵՄ-ն արդեն կորցրել է 4 կառավարություն և գտնվում է տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ:
▪️Եվրոպան ուկրաինական հակամարտությունում նոր ռազմավարության կարիք ունի՝ ուղղված խաղաղությանը: