- 24/07/2022
Թրամփն անցնում է ճակատային գրոհի. «Աշխարհում ընդամենը երկու սեռ կա» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում կա ընդամենը երկու սեռ՝ իգական և արական։
«Մեր շարժման և այն ուժերի միջև տարբերությունն ավելի ակնհայտ չէր կարող լինել… Նրանք հավատում են ձախ գենդերային գաղափարախոսությանը և թունավոր ռասայական տեսությանը: Մենք հավատում ենք երկու սեռերի գոյությանը` կան տղամարդիկ և կան կանայք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում ուսանողական համաժողովում:
Նրա խոսքերն ընդունվել են ծափերով ու հավանության բացականչություններով։
Նույն տեղում Թրամփն ասել է, որ հանրապետականները «շատ շուտով հետ կվերադարձնեն երկիրը», ինչը նույնպես բուռն ծափահարություններ է առաջացրել։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ պետության նախկին ղեկավարն ասել էր, որ արդեն որոշում է կայացրել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մասին և այժմ որոշում է, թե երբ պետք է հայտարարի այդ մասին։ Ֆլորիդայում նրա ելույթը կարծես քարոզարշավի մեկնարկ լինի։
Իսկ ահա այն, որ առաջին իսկ ելույթով նա հարվածեց ուլտրալիբերալիզի «սրբության սրբոցին»` գենդերային այլանդակ գաղափարախոսությանը, գալիս է հուշելու, որ Թրամփը գնում է, պատկերավոր ասած, ոչնչացնող պատերազմի` մենք կամ նրանք սկզբունքով: Եբ միգուցե դա վերածվի բառացիորեն ոչնչացման պատերազմի, հաշվի առնելով, որ ԱՄՆ բնակչության կեսից ավելին սպասելի է համարում քաղաքացիական պատերազմը: