• 24/07/2022

«Բելգորոդ» սուզանավը կրելու է «Պոսեյդոն» միջուկային տորպեդները, որոնք եզակի են համաշխարհային պատմության մեջ. CNN

«Բելգորոդ» սուզանավը կրելու է «Պոսեյդոն» միջուկային տորպեդները, որոնք եզակի են համաշխարհային պատմության մեջ. CNN

Ռուսական նոր «Բելգորոդ» սուզանավը կրելու է «Պոսեյդոն» միջուկային տորպեդները, որոնք եզակի են համաշխարհային պատմության մեջ: Այս մասին ԱՄՆ-ում ահազանգում է CNN-ը:

Այս տորպեդները «արձակվում են հարյուրավոր մղոն հեռավորությունից և թափանցում ափամերձ տարածքներ՝ շարժվելով ծովի հատակով: Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի պաշտոնյաներն ասում են, որ տորպեդները կարող են մի քանի մեգատոնա հզորությամբ մարտագլխիկներ տեղափոխել, որոնց պայթյունն առաջ կբերի նախ` հարվածային, ջերմային, ցունամիի, ապա նաեւ ռադիոակտիվ ալիքներ, որոնք ափերի հսկայական հատվածներն անբնակելի կդարձնեն»: «Պոսեյդոնները», ըստ հեռուստաընկերության` «Նախատեսված են ԱՄՆ-ի առափնյա քաղաքները ռադիոակտիվ ցունամիներով հեղեղելու համար։

Հատկանշական է, որ բրիտանացիները եւս, խոսելով ԱՄՆ-ի հսկայական առափնյա գծով այդ հրթիռների սպառնալիքի մասին, լիովին մոռանում են, որ իրենք ապրում են փոքրիկ կղզում, որը նման երկու-երեք տորպեդը ամբողջովին կծածկի ջրով։