- 25/07/2022
Google-ի համահիմնադիրը ամուսնալուծվում է` Մասկի հետ կնոջ սիրավեպից հետո. WSJ
Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը ամուսնալուծության հայց է ներկայացրել կնոջից՝ Իլոն Մասկի հետ նրա կարճատև սիրավեպի պատճառով:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Անցյալ աշնանը Իլոն Մասկը կարճ սիրավեպ է ունեցել Սերգեյ Բրինի կնոջ հետ, ինչը ստիպել է Google-ի համահիմնադիրին` ամուսնալուծության հայց ներկայացնել այս տարվա սկզբին և վերջ դնել միլիարդատերերի երկարամյա ընկերությանը:
Հունիսին The New York Post-ը հայտնել էր, որ Սերգեյ Բրինը, ով $93 մլրդ կարողություն ունի, բաժանվում է կնոջից։ Սա Բրինի երկրորդ ամուսնալուծությունն է։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ զույգը միասին չի ապրել 2021 թվականի դեկտեմբերից: Զույգն ունի դուստր, եւ դատարանից պահանջում են նրա նկատմամբ համատեղ խնամակալություն սահմանել։ Իսկ թե ինչ գույք են նրանք մտադիր կիսել, փաստաթղթերում նշված չէ։ Բրինը Շանահանից ամուսնալուծության հայց է ներկայացրել 2022 թվականի հունվարին։
Եվ ահա պարզվում է, որ սրանով նաեւ երկու միլիարդատերների սրետ համագործակցությունն է դադարում: Ըստ The Wall Street Journal-ի, Բրինը 500,000 դոլար է տրամադրել Tesla-ին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ, «երբ ընկերությունը պայքարում էր արտադրությունը խթանելու համար»: Իր հերթին Մասկը Բրինին նվիրել է Tesla ամենագնաց:
Բրինի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը: Ինքը՝ Իլոն Մասկը, նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։