• 25/07/2022

Կիևը կարծում է, որ Պուտինը կարող է ստիպել Լուկաշենկոյին` հարձակվել Ուկրաինայի վրա

Կիևը կարծում է, որ Պուտինը կարող է ստիպել Լուկաշենկոյին` հարձակվել Ուկրաինայի վրա

Ուկրաինան պատրաստվում է ամենավատ սցենարին, ըստ որի Վլադիմիր Պուտինը կարող է «սեղմել» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ըստ այդմ, բելառուսական բանակը կարող է հարձակում սկսել Ուկրաինայի հյուսիսային կամ արևմտյան շրջանների դեմ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Եվգենի Էնինը։

«Բելառուսը Ռուսաստանի փոքր քույրն է։ Բելառուսի իշխանություններն արդեն տրամադրել են իրենց տարածքը զորքերի տարանցման, հրթիռահրետանային գնդակոծության, վիրավորների բուժման համար։ Պատերազմի բոլոր օրենքներով Բելառուսը վաղուց է միացել ռազմական ագրեսիային։ Բելառուսի բռնապետն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին ավելի ակտիվ ներգրավվելուց, սակայն մենք պետք չէ ինքներս մեզ հանգստացնեք, որ նա անվերջ հաջողություն կունենա։ Պատրաստվենք վատագույն սցենարներին»,- ասաց նա:

Ենինը նաև հավելել է, որ Ուկրաինան պատրաստվում է դրան՝ կազմակերպելով հարյուրավոր լրացուցիչ բլոկպոստեր։ Կիևի և Կիևի շրջանի, ինչպես նաև Բելառուսին հարող այլ շրջանների պաշտպանության համար ինժեներական տեխնիկայի ուժեղացում կա։ Ոստիկանությունը նաև գործողություններ է իրականացնում՝ հայտնաբերելու տեղի ռուսամետ բնակիչներին։