- 25/07/2022
«Այս միջուկային մեգատորպեդը եզակի է համաշխարհային պատմության մեջ». CNN-ը՝ ռուսական «Պոսեյդոնի» մասին
Ամերիկյան լրատվամիջոցներն ուշադրության հիմնական թեմաներից է շարունակում մնալ Ռուսաստանի Դաշնության նոր «Բելգորոդ» սուզանավը։
«Այն, ինչը «Բելգորոդը» տարբերում է ռուսական նավատորմի ցանկացած միջուկային սուզանավից և, իսկապես, աշխարհի ցանկացած միջուկային սուզանավից, դրա սպառազինությունն է»,- գրում է CNN-ը՝ նկատի ունենալով, որ «Բելգորոդը» նախատեսված է, որպես «Պոսեյդոն» անօդաչու միջուկային տերպեդների համար կրող:
Լրացուցիչ մեջբերումներ հոդվածից.
– Պոսեյդոն միջուկային տորպեդները նախագծված են հարյուրավոր մղոն հեռավորությունից արձակվելու և ծովի հատակով ճանապարհորդելով՝ առանց հայտնաբերվելու ափամերձ տարածքներին միջուկային հարված հասցնելու համար:
– «Պոսեյդոն»՝ զենքի բոլորովին նոր կատեգորիա։ Սա կփոխի ռազմածովային պլանավորումը թե՛ Ռուսաստանում, թե՛ Արեւմուտքում։
– «Պոսեյդոնը» նախատեսված է «Ռադիոակտիվ ցունամիներով ողողելու ԱՄՆ-ի ափամերձ քաղաքները»։
– Համաձայն հետախուզության զեկույցի, «Բելգորոդը» կկարողանա կրել մինչև ութ «Պոսեյդոն»:
– Ակնկալվում է, որ «Պոսեյդոնը» կունենա 2 մետր տրամագիծ և ավելի քան 20 մետր երկարություն: Սա «ամենամեծ տորպեդն է, որը երբևէ ստեղծվել է որևէ երկրում: Դա երեսուն անգամ ավելի է, քան սովորական «ծանր քաշային» տորպեդը»:
– «Բելգորոդը» միայն առաջինն է այն սուզանավերի շարքից, որոնք կարող են կրել նման տորպեդներ։