• 25/07/2022

Չինական սարքավորումները կարող են վերահսկել ԱՄՆ միջուկային զինանոցը. CNN

Չինական սարքավորումները կարող են վերահսկել ԱՄՆ միջուկային զինանոցը. CNN

CNN-ը, վկայակոչելով ՀԴԲ-ի հետաքննությունը, հայտնում է, որ չինական սարքավորումները կարող են վերահսկել ԱՄՆ միջուկային զինանոցը։

Հեռուստաալիքի նյութում պարզաբանվում է, որ ամերիկյան հետախուզությունը Պենտագոնի կապի գծերում տագնապալի խոցելիություն է հայտնաբերել: Չինաստանում արտադրված բջջային կապի սարքավորումները, որոնք տեղակայված են ԱՄՆ կարևոր ռազմական օբյեկտների մոտ, ունակ են որսալու ռազմական ազդանշանները։

«ՀԴԲ-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ այս սարքավորումն ունակ է հայտնաբերելու, որսալու և նույնիսկ՝ խափանելու պաշտպանության նախարարության հաղորդակցությունը, ինչը հնարավորություններ է բացում վերահսկելու ԱՄՆ միջուկային զինանոցը», – ասում է CNN-ը:

Միևնույն ժամանակ, հեռահաղորդակցման փոքր ընկերությունները Միացյալ Նահանգներում օգտագործում են չինական տեխնոլոգիան, առաջին հերթին դրա ցածր գնի և գոհացուցիչ կատարողականի պատճառով: