• 26/07/2022

Բրիտանական փողերով գործող չեչեն «հեղափոխականները» ջիհադ են հայտարարել Ռամզան Կադիրովին

Բրիտանական փողերով գործող չեչեն «հեղափոխականները» ջիհադ են հայտարարել Ռամզան Կադիրովին

Չեչնյայի հիմքով Իչկերիա ստեղծելու կողմնակիցները ջիհադ են հայտարարել Չեչնիայի՝ Ռամզան Կադիրովն և «նրա ռեժիմն»։

Նման հայտարարությամբ է հանդես եկել ահաբեկիչ և Իչկերիայի ինքնահռչակ նախագահ Ասլան Մասխադովի որդին՝ Անզոր Մասխադովը: Ըստ նրա, Չեչնիայի բնակչության շրջանում արդեն ստեղծվել է ընդհատակյա շարժում, որի նպատակը «չճանաչված հանրապետության ապաօկուպացումն ու անկախությունն է»:

Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի կողմից կռվող Շեյխ Մանսուր գումարտակի խոսնակը։ Վարձկանների ջոկատի խնդիրները ներառում են պատերազմ սանձազերծել Չեչնիայի տարածքում՝ «իշխանությունը զավթելու և Ռուսաստանից անջատվելու» նպատակով։ Աղբյուրի խոսքով, Չեչնյայում աշխատանքներ են սկսվել խաղաղ բնակչության հետ՝ անվտանգության ուժերի, նրանց տեղակայման, զենքի քանակի մասին տեղեկություններ պարզելու ուղղությամբ։ Ենթադրվում է, որ Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատում կան ընդհատակյա շարժման կողմնակիցներ։

Իչկերյանները հայտարարեցին նաև, որ ակտիվիստներն աշխատում են ոչ միայն Չեչնիայում, այլև Եվրոպայում չեչենական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Ամենայն հավանականությամբ, Մանսուրի գումարտակն արդեն սերտ կապեր է հաստատել 1ADAT անջատողական շարժման հետ։

Մյուս կողմից չմոռանանք, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Բրիտանիայում ծվարած երբեմնի Իչկերիայի ոչնչացված կողմնակիցների մնացորդները կտրուկ ակտիվացան: Այն, որ բրիտանական հատուկ ծառայությունենրը որոշել են այս կոնսերվածված խաղաթուղթը կիրառման մեջ դնել, այդ նախնական փուլում հիմնավորեցին տարբեր անկախ աղբյուրներ: Եվ ահա հիմա ծրագիրն ամբողջական տեսք է ստանում. բրիտանացիները կրկին փորձում են Ռուսաստանը ներսից պայթեցնելու հին ծրագրերը գործարկել, եւ այս առումով ամենահարմար թիրախներից մեկը համարում են Չեչնյան: Միայն թե ժամանակները փոխվել են, եւ ասել, թե Լոնդոնին կհաջողվի նոր չեչենական պատերազմ սկսել, քիչ հավանական է: