- 26/07/2022
Իսրայելի Պաշտպանության նախարարը սպառնում է հարվածել Իրանին
Իսրայելը կարող է հարվածել Իրանին՝ նրա միջուկային ծրագրի զարգացումը զսպելու համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
«Իրանն ամբողջ աշխարհի խնդիրն է, այլ ոչ միայն Իսրայել պետության մասնավոր խնդիրը: Մենք կարող ենք հարվածել ատոմին զսպելու համար»,- ասել է Գանցը իսրայելական 13 հեռուստաալիքին տված ուղիղ հարցազրույցում: