• 28/07/2022

ԿԺԴՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության. Կիմ Չեն Ին

ԿԺԴՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության. Կիմ Չեն Ին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Փհենյանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական հակամարտության, հայտնում է հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ պետական ​​լրատվամիջոցներին։

«Ես ևս մեկ անգամ հասկացնում եմ, որ Հյուսիսային Կորեան լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական առճակատման»,- ասել է Կիմ Չեն Ընը` 1950-1953 թվականների Կորեական պատերազմում զինադադարի 69-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Նա նաև զգուշացրել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին, որ հարավկորեացի զինվորականները կոչնչացվեն, եթե նրանք «վտանգավոր փորձ» կատարեն` հարվածել Հյուսիսային Կորեային։

«Եթե Հարավային Կորեայի ռեժիմը և ռազմական հրոսակները մտածում են ռազմական հարձակման մասին և կարծում են, որ կարող են կանխարգելիչ կերպով չեզոքացնել կամ ոչնչացնել մեր ռազմական հզորության մի մասը՝ հիմնվելով որոշակի ռազմական միջոցների կամ մեթոդների վրա, նրանք սխալվում են»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը: