- 28/07/2022
Ուկրաինայում նաեւ ներքին պայթյուն է սպասվում
Ուկրաինայում հակամարտություն է բռնկվում՝ կապված օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուn ԱՄՆ-ին հնարավոր արտահանձնման հետ։ Նման սցենարի մեծ հավանականության մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Սերխի Լեշչենկոն։
«Իմ տեսանկյունից ավելի լավ է նրան տալ Ամերիկային, թող արագ դատական քննություն իրականացնի և վերջ: Եթե հարմար գտնի, դատապարտի նրան ազատազրկման, իսկ բռնագրավված գումարը կփոխանցվի ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Լեշչենկոն:
Բայց ահա հայտնի փաստ է, որ 2019 թվականին Վլադիմիր Զելենսկին հենց իր երկարամյա հովանավորի` օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու աջակցությամբ` փողերով եւ մեդիառեսուրսով նախագահ ընտրվեց։ Դեռ մի կողմ, որ այդպիսով Զելենսկին եւս մեկ անգամ ապացուցում է, որ սովորական «գցող» է: Սակայն այս պահին խնդիրը միայն դա չէ:
Այսպես, Գերագույն Ռադայում կան մի քանի տասնյակ պատգամավորներ, ովքեր անձամբ նվիրված են գործարարին: Գումարած, ուկրաինական մյուս օլիգարխները եւս Զելենսկուն նայում են, որպես ոչ միայն պատերազմ հրահչողի եւ իրենս օլիգարխիկ կապիտալը ոչնչացնողի, այլ նաեւ որպես անձնական անվտանգության առւոմով ռեալ վտանգի: Կոլոմոյսկու դեպքը կարծես թե մյուսների համար ազդակ էր, որ պետք է գործել: Ընդ որում, այդ մյուս օլիգարխներից յուրաքանչյուրը Ռադայում անձնական օգտագործման պատգամավորների ոչ պակաս պատկառելի թիմ ունի, չհաշված մնացած լծակները:
Այս ամենը նշանակում է, որ բացի պատերազմց, մոտ օրերս Ուկրաինայում նաեւ ներքին պայթյուն է սպասվում: