Ինչո՞ւ է Բորիս Թամոյանը քանդում Հայաստանը եւ ո՞ր հողերի վրա է ուզում ստեղծել եզդիական պետություն

Ինչո՞ւ է Բորիս Թամոյանը քանդում Հայաստանը եւ ո՞ր հողերի վրա է ուզում ստեղծել եզդիական պետություն

Վերջին  շրջանում տարօրինակ վարքագիծ է դրսեւորում եզդիական  հասարակական երիտասարդ մի  գործիչ ու լրագրող  Բորիս  Մուրազի Թամոյանը, որը շատ անգամ թաքցնում է իր ազգանունը եւ ներկայանում պարզապես անուն-հայրանունով` Բորիս Մուրազի: Եվ ահա բոլորովին վերջերս  32 տարեկան դարցած եւ Արարատի մարզի Դիտակ գյուղից Երեւան տեղափոխված այս եզդի հասարակական գործիչը սկսել է ակտիվ վայրահաչել հայտնի ու վաստակաշատ, երկրի զարգացման մեջ մեծ ավանդ ունեցող  հայ քաղաքական գործիչների հասցեին: Բնականաբար, այդ վայրահաչոցը թեեւ որեւէ մեկի կողմից լուրջ չի ընդունվում, սակայն զարմանք է առաջ բերում, թե ի՞նչ պատահեց, որ իր շատ կարճ կենսագրության ընթացքում  հիմնականում եզդիների հարցերով զբաղվող  սույն  երիտասարդը հանկարծ որոշեց իրեն թույլ տալ վիրավորական պահվածք հայ քաղաքական ու պետական գործիչների հանդեպ: Ավելին իրեն դնել ավելի հայրենասեր Հայաստանի առումով, քան  իրենց կյանքով ու կենսագրությամբ իրենց հայրենասիրությունը բազմիցս ապացուցած բազմաթիվ հայեր: Ընդհանրապես ազգային փոքրամասնությունների  կեցվածքը երկրի տիտուլային ազգերի նկատմամբ միշտ լինում է առնվազն չեզոք: Հայաստանում  ձեւավորվել է շատ գեղեցիկ եւ հարմոնիկ փոխհարաբերություններ հայերի եւ եզդիների միջեւ: Եվ այդ հարմոնիայի մասն է կազմում նաեւ այն, որ հայերը չեն խառնվում եզդիների  ներհամայնքային կյանքին, իսկ եզդիները իրենց զուսպ են պահում Հայաստան պետության  ներքին եւ արտաքին քաղաքական  հարցերը քննարկելիս եւ  իրենց թույլ չեն տալիս  տգեղ  ու վիրավորական պահվածք  հայտնի հայ պետական, քաղաքաքկան ու հանրային գործիչների հանդեպ: Հավանաբար  այդ հարմոնիան  ու այդ  ավելի քան  հարյուր տարվա  բարի դրացիական հարաբերությունները հանգիստ չեն տալիս նրանց, ով մշտապես Հայաստանում փորձում է պայթեցնել իրավիճակը, նախաձեռնում է բախումներ, հեղաշրջումներ եւ այլ քայքայիչ գործընթացներ: Ավելին հայտնի է, որ նույն ուժերը նույն գործընթացը իրականացնում են ամբողջ աշխարհով մեկ: Իհարկե, խոսքը գնում է… այո, այո, Մեծ Բրիտանիայի գլխավորած հավաքական Արեւմուտքի մասին: Եվ ահա  հավանաբար սրանք որոշել են, որ պետք է հիմա էլ սեպ խրեն հայ-եզդիական  եղբայրության ու համերաշխության մեջ: Եվ դրա համար նրանց աչքին է ընկել այդ գերակտիվ երիտասարդը Դիտակ գյուղից:

Իսկ երիտասարդը իսկապես ակտիվ է: Դեռ 20 տարեկան հասակում  նա հիմնադրում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ն: Չունենալով համապատասխան կրթություն Երեւանի թիվ 95 միջնակարարգ դպրոցում եզդիերենով դասավանդում է լեզու եւ գրականություն առարկան: Շուտով ստեղծում է եզդիական  լրատվական  կայք, սկսում է տպագրել եզդիական  Denge Ezdia տպագիր ամսաթերթը: Հրատարակում է եզդիերեն բառարան, պատմափաստագրական աշխատություն եզդիների վերաբերյալ, զբաղվում է եզդիների կրոնի հարցերով եւ այլն:

Սակայն ահա 2014թ. Բորիս Թամոյանի գործերը վատանում են, առաջանում են ֆինանսական խնդիրներ եւ հենց այդ պահին նրան աջակցության է հասնում, իհարկե, կռահեցիք` Հայաստանում Մեծ Բրիտանիայի թագավորության  դեսպանատունը: Վերջինիս աջակցությամբ  Թամոյանի գործերը  սկսում են լավանալ եւ նա հիմնում է երեւանաբնակ եզդի երեխաների համար եզդիերենի  եւ եզդիների պատմության դպրոց, որտեղ եւ ինքը դասավանդում է: Հավանաբար շփումը Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ Բորիս Թամոյանին մղում է դեպի Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրի  եւ Լեզվի իրավունքի համընդհանուր հռչակագրի եզդիերեն թարգմանությանը: Ճարպիկ երիտասարդը սկսում է նաեւ լայնածավալ գործունեություն  եզդի կանանց իրավունքների  պաշտպանի դերում: Նա հանդես է գալիս եզդի կանանց ազատություններ տալու եւ  եզդի ժողովրդի կրոնական  ու հասարակական կյանքի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու օգտին: Եվ ապա` սկսում է խոսել  եզդիական պետականության ստեղծման մասին: Ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է եզդի կանանց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ այդ ազգային փոքրամասնության կրոնական եւ հասարակական կյանքի «ժողովրդավարացման» մասին, ինչը ենթադրում է ազգային ավանդույթներից հրաժարում, ապա դրանով պետք է առաջին հերթին մտահոգվեն  եզդիական համայնքի ղեկավարներն ու առաջնորդները: Սակայն, երբ  Բորիս Թամոյանը սկսում է բարձրացնել  եզդիական պետականության ստեղծման  հարցը,  այսինքն` ուղղակիորեն զբաղվել  անջատողականությամբ (սեպառատիզմով), ահա արդեն այստեղ  խնդիրը վեր է ածվում  ազգային անվտանգության  մակարդակի: Հատկապես ո՞ր  հողերի եւ տարածքների վրա է ենթադրում ստեղծել եզդիական պետություն Բորիս Մուրազի Թամոյանը եւ ինչպիսի՞ մեթոդներով է նա պատրաստվում հասնել իր անջատողական գործողությունների հաջողությանը` զինված ապստամբությո՞ւն, տեռորի՞զմ, թե՞ հույս ունի, որ այն պետությունը, որի տարածքների վրա աչք է դրել եզդիական անջատողականը կթուլանա այնքան, որ  այլեւս ընդհանրապես ի վիճակի չի լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը: Հավանաբար  հաշվարկը դրված է վերջին տարբերակի վրա: Այդ դեպքում տրամաբանությունը հուշում է, որ պետք է ակտիվորեն քարկոծել այն պետական ու քաղաքական այրերին, ովքեր ի վիճակի են թույլ չտալու իրենց սեփական երկրին այդ աստիճանի  թուլացումը, որպեսզի տարբեր բորիսմուրազիների մտքով անցնի այդ երկրից կտորներ պոկելը:

Նկարում` հատված Վիքիպեդիայից, որտեղ նշվում է Թամոյանի` եզդիական պետություն ստեղծելու մտադրությունների մասին

Իհարկե, շատ քիչ հավանական է, որ անգլիացիների աջակցությունը վայելող Բորիս Մուրազին հասնի իր նպատակներին: Ավելի շուտ իր մուրազը իր փորում կմնա: Սակայն մեկ վտանգավոր իրավիճակի անգլիացիները կարող են եւ հասնել: Այսպիսիներին օգտագործելով փորձել սեպ խրել հայ եւ եզդի ժողովրուրդների դարավոր բարեկամության մեջ: Իսկ դա արդեն Ագնլիայի քաղաքականության համար կլինի շատ լուրջ հաղթանակ: Բարեբախտաբար հայ լուրջ քաղաքական շրջանակներում Բորիս Մուրազիին շան տեղ դնող չկա, բայց  Հայաստանի ազգային անվտանգության տեսակետից  հարցը արժանի է ուսումնասիրության: Սակայն  ամենաճիշտ լուծումը կլիներ, եթե  եզդիական համայնքի  ավագ ու հեղինակավոր մարդիկ  իրենք քաշեն ինքն իրեն եզդիական ազգային առաջնորդի  դերում դրած, չափ ու սահմանը կորցրած երիտասարդի սանձերը:

Կա տեսակետ, որ այս տղայի խառնակչության  թիկունքում կանգնած են նաեւ  որոշ հայ քաղաքական ուժեր, որոնք վերջին շրջանում  բավականին անհաջողություններ ունեցան: Տրվում են բավականին կոնկրետ պատճառներ, թե ինչու հատկապես այդ գործիչները չեն ուզում, որ որոշ ընդդիմադիր  գործիչներ եւ քաղաքական ուղղություններ գրանցեն հաջողություններ: Սակայն  հետաքրքիրն այն է, որ այդ «չուզող» քաղաքական ուժերի թիկունքում, որոնք օգտագործում են բորիսմուրազիներին  նույնպես կանգնած են նույն անգլիացիները եւ բավականին վաղուց:

Ա.Հովհաննիսյան