Ինչո՞ւ Ռեջեփ Ահմեդովիչն այսքան շուտ կարոտեց Վլադիմիր Վլադիմիրովիչին

Ինչո՞ւ Ռեջեփ Ահմեդովիչն այսքան շուտ կարոտեց Վլադիմիր Վլադիմիրովիչին

Նա­խօ­րե­ին հայ­տի դար­ձավ, որ Էր­դո­ղա­նը պատ­րաստ­վում է այ­ցե­ցել Ռու­սաս­տան՝ Սո­չի, որ­տեղ նրան օ­գոս­տո­սի 5-ին կըն­դու­նի Պու­տի­նը: Ու մի­ան­գա­մից պարզ հարց է ծա­գում՝ ին­չո՞ւ, երբ ըն­դա­մե­նը 15 օր ա­ռաջ է­ին հան­դի­պել Թեհ­րա­նում:

15-Օ­ՐՅԱ  ԸՆԴ­ՄԻ­ՋՈՒ­ՄԻՑ ՀԵ­ՏՈ ՆՈՐ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ

Հար­ցի պաշտ­ո­նա­կան պա­տաս­խա­նը կա. Էր­դո­ղա­նը խո­սում է Թուր­քի­ա­յի հպար­տու­թյու­նը՝ «Բայ­րաք­թար­նե­րը» ռուս­նե­րի հետ «կի­սե­լու», այն է՝ Ռու­սաս­տա­նում ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու մա­սին, եւ դա ինք­նին հե­տաքր­քիր է: Այն ի­մաս­տով, որ մինչ այդ Էր­դո­ղա­նը «Բայ­րաք­թար­նե­րի» ար­տադ­րու­թյամբ էր «պատ­վում» իր ա­մե­նա­մեր­ձա­վոր­նե­րին՝ Զե­լենս­կուն, ո­րից լուրջ շա­հի ակնկա­լիք ու­նի, Տո­կա­ե­ւին է խոս­տա­ցել, եւ Ղա­զախս­տա­նի հետ կապ­ված թուր­քա­կան հաշ­վարկ­նե­րը միշտ էլ տե­սա­նե­լի են ե­ղել: Ու հի­մա,  երբ նույն բանն ա­ռա­ջար­կում է նա­եւ Պու­տի­նին, չի՞ մտա­ծում, որ Ան­կա­րա­յի «սրտի Զե­լենս­կին», կամ որ ա­վե­լի լուրջ է՝ Զե­լենս­կու «ֆի­նան­սա­հայր» Բայ­դե­նը կվի­րա­վոր­վի: Բայց  սրա­նով հան­դերձ ան­գամ ա­սել, թե հա­նուն «Բայ­րաք­թա­րի» է Էր­դո­ղա­նը գա­լիս Սո­չի, մի­ամ­տու­թյուն կլի­ներ:

Կրեմ­լը, հաս­տա­տե­լով, որ Սո­չի­ում ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան թե­ման քննար­կե­լու են, ա­վե­լաց­րել էր նա­եւ, թե նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­ման նպա­տակ­նե­րից մեկն էլ «հա­ցա­հա­տի­կի գոր­ծար­քի» ի­րա­կա­նաց­ման ըն­թացքն է: Մի­գու­ցե: Այդ գոր­ծար­քում, հի­շեց­նենք, ներգ­րավ­ված են հա­մաշ­խար­հա­յին հրե­ա­կան «փո­ղի պար­կե­րը», դրա­նով այն ու­նի «խո­րու­թյուն­ներ», ո­րոնց մա­սին մի­գու­ցե չենք էլ կաս­կա­ծում, եւ ո­րո­շա­կի տրա­մա­բա­նու­թյուն կա, որ կլի­նի Պու­տի­նի եւ Էր­դո­ղա­նի մշտա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, ինչը չի նշանակում, որ 15 օրը մեկ պետք է հանդիպեն:

Վեր­ջա­պես, այ­ցը դժվար է բա­ցատ­րել նրա­նով, թե այդ 15 օ­րում Ռե­ջեփ Ահ­մե­դո­վիչն այն­քան է կա­րո­տել Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վի­չին, որ ներ­կա ծան­ր օ­րե­րի բե­ռը մո­ռա­ցած՝ Սո­չի է վա­զում: Բայց  ե­թե սա էլ չէ, ու­րեմն ո՞րն է այս այ­ցի ի­մաս­տը:

ՔՐԴԵ­ՐԻ ՉԼՈՒԾ­ՎԱԾ ՀԱՐ­ՑԸ

Չնա­յած, դա­տե­լով սուր հայ­տա­րա­րու­թյու­ննե­րից, ո­րոնք հնչեց­նում էր Էր­դո­ղա­նը՝ մինչ Սո­չի այ­ցի մա­սին հայ­տա­րա­րե­լը, կա­րե­լի է ո­րոշ բա­ներ կռա­հել նրա այս այ­ցի ի­մաս­տի մա­սին: Այս­պես, ա­սե­լով, թե Թեհ­րա­նի հանդի­պում­նե­րում մնա­ցել են «չպայ­մա­նա­վոր­ված հար­ցեր», Էր­դո­ղա­նը դե­տա­լա­վո­րեց. «Սի­րի­ան ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի բույն է դար­ձել: Ուս­տի ե՛ւ Ռու­սաս­տա­նը, ե՛ւ Ի­րա­նը պետք է ո­րո­շեն ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը Սի­րի­ա­յի հար­ցում»:

Թե Ան­կա­րա­յի աչ­քին ո­րոնք են «ահա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը», հայտ­նի բան է՝ քրդերը: Ու ե­թե քրդե­րի վրա Թուր­քի­ա­յի հար­ձակ­ման հարցն այդ­պես էլ Թեհ­րա­նում վերջ­նա­կան լու­ծում չգտավ, ու 15-օրյա պա­ու­զա­յից հե­տո Էր­դո­ղա­նը կրկին այ­ցե­լում է Պու­տի­նին, ա­պա հիմ­նա­կան տրա­մա­բա­նու­թյունն այն է, որ գա­լիս է այդ լու­ծում­նե­րը գտնե­լու:

Թե­րեւս նա­եւ հի­շեց­նենք քրդե­րի հետ կապ­ված այն տես­լա­կա­նը, ո­րը Պու­տի­նը ներ­կա­յաց­րեց Թեհ­րա­նում՝ որ­պես ե­րեք կող­մե­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, ա­վե­լի ճիշտ՝ մի­ջան­կյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն: Այն է՝ Դա­մաս­կո­սի վե­րահս­կո­ղու­թյու­նը պետք է վե­րա­հաս­տատ­վի Սի­րի­ա­յի սահ­ման­նե­րի ողջ եր­կայն­քով մեկ, այդ թվում՝ Եփ­րա­տից ա­րե­ւելք ըն­կած ողջ հատ­վա­ծի նկատ­մամբ: Հենց այս հատ­վածն էլ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հո­վա­նու ներ­քո գտնվող քրդե­րի վե­րահս­կո­ղու­թյան հիմ­նա­կան գո­տին է Սի­րի­ա­յում: Ա­վե­լին, այդ հատ­վա­ծում են գտնվում սի­րի­ա­կան նավ­թար­դյու­նա­հան­ման հիմ­նա­կան օ­բյեկտ­նե­րը, որ­տեղ այս պա­հին էլ ար­դյու­նա­հա­նումը  շա­րու­նակ­վում է մաք­սի­մալ ծա­վալ­նե­րով: Ընդ ո­րում, օ­րերս Լավ­րովն այդ մա­սին բա­ցա­հայ­տո­րեն խո­սեց՝ հայ­տա­րա­րե­լով, թե ա­մե­րի­կաց­ի­նե­րը բա­ռա­ցի­ո­րեն թա­լա­նում են սի­րի­ա­կան պա­շար­նե­րը:

Այ­սինքն, Թեհ­րա­նում նման հայ­տա­րա­րու­թյու­նը նման­վում էր քրդե­րին ուղղ­ված վերջ­նագ­րի՝ զինա­թափ­վում եւ վե­րա­դառ­նում եք Դա­մաս­կո­սի վե­րահս­կո­ղու­թյան տա՞կ, թե՞ շա­րու­նա­կում եք մնալ Վա­շինգ­տո­նի հետ: Ընդ ո­րում, այս 15 օ­րը բա­վա­կան ժա­մա­նակ էր, որ քրդե­րը կա­րո­ղա­նա­յին նե­րի­քին խո­ղո­վակ­նե­րով ի­րենց պա­տաս­խա­նը տեղ հասց­նել: Եվ հենց  դրա­նից բխող՝ ՌԴ-ի վերջ­նա­կան կողմ­նո­րո­շումն էլ այս Պու­տին-Էրդո­ղան նոր դեմ առ դեմ հան­դիպ­ման հիմ­նա­կան պատ­ճառ կա­րող է դառ­նալ:

ԱՆ­ԿԱ­ՐԱՆ ՔՐԴԵ­ՐԻՑ ԷԼ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ԽՆԴԻՐ ՈՒ­ՆԻ

Դժվար չէ կռա­հել, որ այս ամ­բողջ պատ­մու­թյան մեջ «խնդրի ար­ժե­քը» շատ ա­վե­լի մեծ է, քան պար­զա­պես քրդե­րի հետ ինչ-որ հար­ցեր լու­ծե­լը: Սի­րի­ա­կան տվյալ գո­տուց դե­պի Ի­րաք նավ­թի բա­վա­կա­նին լուրջ ծա­վալ­ներ են տե­ղա­փոխ­վում, ո­րը գու­մար­վե­լով բուն Ի­րա­քի նավ­թին, կա­րող է հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տի­կա­յի վրա նկա­տե­լի ազ­դե­ցու­թյուն թող­նել՝ կախ­ված նրա­նից, թե նախ քրդե­րը, ա­պա՝ Ի­րա­քը  ո՞ր թե­ւի վրա կխա­ղան: Ի­րա­քում, չմո­ռա­նանք, այս պա­հին էլ հիմ­նա­կա­նում ա­մե­րի­կյան վե­րահս­կո­ղու­թյուն է, թե­եւ Ի­րա­նը շի­ա իս­լա­մա­կան խո­ղո­վակ­նե­րով է­ա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի Բաղ­դա­դի վրա: Ա­վե­լին, Թեհ­րա­նը ռե­ալ հնա­րավո­րու­թյուն է ստա­ցել, որ Բաղ­դա­դում իշ­խա­նու­թյու­նը վերց­նեն ի­րա­նա­մետ ու­ժե­րը, որն ԱՄՆ-ի հա­մար, հաս­կա­նա­լի է, կնշա­նա­կի ոչ մի­այն Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն ամ­բող­ջու­թյամբ կորց­նել, այլ գլո­բալ է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գում ծան­րա­գույն վի­ճակ:

Թե ուր կգնա ի­րա­վի­ճակն Ի­րա­քում, ա­ռան­ձին քննարկ­ման թե­մա  է: Նշենք մի­այն, որ կան նման հա­վա­նա­կան սցե­նար­ներ.

ա. Իշ­խա­նու­թյան կգան ի­րա­նա­մետ ու­ժե­րը, ո­րոնք ու­նեն բա­վա­կա­նա­չափ ռազ­մա­կան պո­տեն­ցիալ:

բ. ԱՄՆ-ին կհա­ջող­վի հրահ­րել քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ:

գ. Թուր­քի­ան կփոր­ձի օգտ­վել ա­ռի­թից, սա­կայն դա մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ կհա­մախմ­բի Ի­րա­քը, եւ այս­տե­ղից ա­ռաջ կգա մեծ պա­տե­րազ­մի հե­ռան­կար:

Սա­կայն մի բան է ակն­հայտ. այս հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից ցան­կա­ցա­ծը վտան­գի տակ է դնում Ի­րա­նի նավ­թը, ո­րը ինք­նին՝ մի­ջազ­գա­յին գնե­րի թռիչ­քի լուրջ ա­ռիթ է:

Ա­հա նման  ի­րա­վի­ճա­կում, բնա­կա­նա­բար, Պու­տինն ու Էր­դո­ղա­նը քննար­կե­լու շատ ա­վե­լի լուրջ հար­ցեր ու­նեն, քան ըն­դա­մե­նը  քրդե­րի թե­ման է: Ա­վե­լի կոնկ­րետ, որ ե­թե Թուր­քի­ան հա­մա­ձայն­ի լի­ո­վին խա­ղալ հա­կա­ա­մե­րի­կյան դաշ­տում կամ գո­նե չխան­գա­րի Թեհ­րա­նին Ի­րա­քի ուղ­ղու­թյամբ, ա­պա տա­րա­ծաշր­ջա­նում մնա­լու ԱՄՆ-ի շան­սե­րը դառ­նում են զրո: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ ա­րա­բա­կան աշ­խար­հում Լավ­րո­վի շրջա­գա­յու­թյան ար­դյունք­նե­րը, ո­րոնք մեկ բան ցույց տվե­ցին՝ ա­րաբ­ներն ի­րոք դեմ են ԱՄՆ-ին եւ փոր­ձում են վե­րա­կողմ­նո­րոշ­վել Մոսկ­վա-Պե­կին ա­ռանց­քի ուղ­ղու­թյամբ: Օ­րի­նակ մի­այն փաս­տը, որ այս այ­ցից հե­տո ա­րա­բա­կան ա­ռանց­քա­յին երկր­նե­րից մե­կը՝ Ե­գիպ­տո­սը, հրա­ժար­վեց Ուկ­րա­ի­նա­յի հետ ու­նե­ցած ցո­րե­նի մա­տա­կա­րա­րում­նե­րի պայ­մա­նագ­րից՝ ուղ­ղորդ­վե­լով դե­պի ռու­սա­կան շու­կա, ար­դեն շատ բա­նի մա­սին է վկա­յում:

Այ­սինքն, Թուր­քի­ան կհա­մա­ձայն­ի՞ գոր­ծել այս ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին տրա­մա­բա­նու­թյան մեջ, ե­թե ա­յո, ա­պա հա­նուն ին­չի՞: Թե­եւ մյուս կող­մից էլ Էր­դո­ղա­նը բո­լո­րից լավ է հաս­կա­նում, որ իր հիմ­նա­կան խնդի­րը ոչ թե քրդերն են, այլ՝ նրանց վե­րահս­կող  եւ զի­նող ԱՄՆ-ն: Նա­եւ, որ այս պա­հին Թուր­քի­ա­յի թիվ 1 հար­ցը, ո­րը կա­րող է նրան զրկել գա­լիք տա­րի վե­րընտր­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, դար­ձել է տնտե­սու­թյու­նը, ո­րը նույն ԱՄՆ-ն հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փլու­զում է, իսկ, օ­րի­նակ, ռուս­նե­րի մի­ջո­ցով «ցո­րե­նա­յին գոր­ծար­քին» մաս­նակ­ցե­լը լուրջ ե­կա­մուտ­ներ է խոս­տա­նում: Նույ­նը՝ Ի­րա­նի հետ նավ­թի եւ գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րի ա­վե­լաց­ման հաշ­վին, եւ այդ­պես շա­րու­նակ:

Իսկ մյուս կող­մից՝ ԱՄՆ-ի հետ հե­ռան­կար­ներ կա­պե­լը չգի­տես ուր կտա­նի: Վա­շինգ­տո­նը ար­դեն հա­սել է ռու­սա­կա­նից եւ աչ­քի ա­ռաջ թափ հա­վա­քող ի­րա­քյան ճա­կա­տից զատ, նա­եւ երր­որդ ճա­կա­տով՝ Չի­նաս­տա­նի հետ բախ­ման մա­կար­դա­կի եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրում է ի­րա­վի­ճա­կը: Այդ թվում, Կոնգ­րե­սի խոս­նակ Նեն­սի Փե­լո­սին հա­մա­ռո­րեն հայ­տա­րա­րում է Թայ­վան մեկ­նե­լու մա­սին, դրան ի պա­տաս­խան, Չի­նաս­տա­նը սպառ­նում է մասշ­տա­բա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րով, Թայ­վա­նում ոչ թռիչ­քա­յին ռե­ժիմ սա­հմա­նե­լու եւ ներ­խուժ­ման սպառ­նա­լի­քով, ա­մե­րի­կա­ցի­ներն ի պա­տաս­խան ա­վի­ա­կի­րա­յին խումբ են ու­ղար­կել, եւ այլն: Այ­սինքն, Վա­շինգ­տո­նը կգնա՞  մեծ պայ­թյու­նի, թե՞ վեր­ջի­ն պա­հին հետ կքաշ­վի՝ ի­րեն մի­ա­ցած­նե­րին «գցե­լով»: Վեր­ջին հաշ­վով, Բլին­կենն ար­դեն հայ­տա­րա­րել է, որ ու­զում է բա­նակ­ցել Լավ­րո­վի հետ:

Եվ այս ի­րա­վի­ճա­կում, երբ Էր­դո­ղա­նը Սո­չի է մեկ­նում «Բայ­րաք­թար­ներ» ա­ռա­ջար­կե­լով, ա­պա դա ար­դեն իսկ ակ­նարկ է, որ ա­վե­լի ցան­կա­լի տար­բե­րակ է հա­մա­րում Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վե­լը: Բայց ա­մեն դեպ­քում սպա­սենք այդ այ­ցին՝ հաշ­վի առ­նե­լով, որ այն Հա­յաս­տա­նի հա­մար եւս ա­ռաջ­նա­յին է լի­նե­լու:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ