- 29/07/2022
Իրավիճակը կտրուկ սրվում է. Նենսի Փելոսը հաջորդ շաբաթ այնուամենայնիվ կայցելի Թայվան
Իրավիճակը կտրուկ սրվում է. մի քանի դիվանագիտական աղբյուրները հաստատում են, որ Նենսի Փելոսը հաջորդ շաբաթ կմեկնի Թայվան, չնայած Պեկինի մի շարք ծայրահեղ ծանր զգուշացումներին:
Այս մասին իր Twitter-ում հայտնել է Washington Post-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը։
Այս տեղեկատվությանն արձագանքել է չինական կողմը՝ հույս հայտնելով, որ բոլոր պետությունները կհարգեն ՉԺՀ-ի ինքնիշխանությունը, իսկ «համապատասխան երկիրը» (ԱՄՆ) կրակի հետ չի խաղա։ Տեսնենք:
Իրավիճակն անլուծելի է թվում նաեւ նրանով, որ եթե հիմա Փելոս չմեկնի, ապա դա կդառնա ԱՄՆ-ի հեղինակությանը հասցված հերթական ծանրագույն հարվածը:
Բայց եթե մեկնի եւ Պեկինը բազում սպառնալիքներից հետո աչքերը փակի, ապա Չինաստանը կարող է կորցնել Թայվանը: