- 30/07/2022
«Մարդակերությունը… լա՞վ է». «Dhe American Conservativ»
«Մարդակերությունը… լա՞վ է»: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Dhe American Conservativ»:
Եվ սա մերկապարանոց հարց չէ: Լրատվամիջոցը ֆիքսում է, որ մարդակերությունն արդարացնող հոդվածներ ներկայումս զանգվածաբար հայտնվում են եվրոպական լրատվամիջոցներում։ Այն իմաստով, որ եթե «մարդու իրավունքների» անվան տակ ամեն մի այլանդակություն եվրոպաներում համարում են թույլատրելի, ավելին, դատապարտում են ցանկացած արգելք, ապա ինչո՞ւ պետք է արգելվի նույն «մարդու իրավունքների տեսանկյունից» մարդկային միս ուտելը: Բնականաբար, ուտվողի համաձայնությամբ. նա էլ իրավունք ունի` իր միսը կտակել նրանց, ովքեր ցանկանում են ճաշակել:
Ընդգծենք, սա ոչ թե կատակ է կամ չափազանցություն, այլ գնալով տարածվող հերթական արեւմտյան «բրենդը,, որը վաղը-մյուս օրը կարող է դառնալ կյանքի անբաժան մաս: