• 30/07/2022

Սա հակամարտության ավարտի մասին բանակցելու վերջին հնարավորությունն է. Դուգլաս Մակգրեգոր

Սա հակամարտության ավարտի մասին բանակցելու վերջին հնարավորությունն է. Դուգլաս Մակգրեգոր

Ներա պահին կա մի վերջին հնարավորություն` բանակցելու Ռուսաստանի հետ` հակամարտության ավարտի մասին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ բանակի նախկին գնդապետ, ներկայումս հեղինակավոր ռազմական փորձագետ Դուգլաս Մակգրեգորը: Նա մանրամասնել է.

«Ռուսները հարավում ավարտին են հասցնում իրենց խնդիրը՝ ամբողջությամբ վերահսկողության տակ առնել Դոնբասը։ Սա վերջին հնարավորությունն է, որն ունի Կիևը՝ բանակցելու հակամարտությունը վերջ տալու համար։ Քանի որ օգոստոսին ռուսները կսկսեն խոշոր հարձակումը, որը նրանց կտանի դեպի Դնեպր, Օդեսա, Մերձդնեստր, նրանք կվերցնեն Խարկովը։ Սրանք այն տարածքներն են, որոնք ավանդաբար եղել են ռուսախոս և միշտ եղել են Ռուսաստանի կազմում: Պետք է բանակցել Ռուսաստանի հետ, խաղաղություն հաստատել նրա հետ: Պետք է նոր գիծ քաշել ու ճանաչել տարածքային իրականությունը։

Ինչպես ասում էր դը Գոլը, երկու բան կա, որ բոլորը Եվրոպայում պետք է հիշեն: Նախ, ԱՄՆ-ը Եվրոպայում չէ: Երկրորդ՝ Մեծ Բրիտանիան կղզի է։ Այսինքն՝ Եվրոպան պետք է իր ճանապարհը գտնի առաջ։ Որովհետև եթե նրանք կախված են մեզանից, մենք պատրաստ ենք թույլ տալ, որ նրանք ընդմիշտ տառապեն»: