- 31/07/2022
Զինված բախումներ Սերբիայի և Կոսովոյի սահմանին. Սերբիայի բանակը բերվել է բարձր պատրաստվածության
Այն, ինչի մասին շատերն էին զգուշացրել, սկսվել է: Սերբական տելեգրամյան ալիքները հաղորդում են զինված բախումների մասին Սերբիայի և Կոսովոյի սահմանին։ Սերբիայի բանակը բերվել է բարձր պատրաստվածության:
Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել։
Սերբերը բարիկադներ են կառուցում Ռուդարայում` Պրիշտինա-Լեպոսավիչ տարածաշրջանային մայրուղու վրա։
«Ինձ թվում է, որ, ըստ ամենայնի, Սերբիան ստիպված կլինի սկսել Բալկանների ապաազգայնացումը։ Ես կցանկանայի սխալվել», – թվիթերում գրել է իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ավագ ֆունկցիոներ Վլադիմիր Ջուկանովիչը:
Չհաստատված տեղեկություններ կան նաև Կոսովոյի հետ սահմանին գտնվող հակամարտության գոտում սերբ զինվորականների շրջանում զոհերի մասին: