- 01/08/2022
Սերբական նոր պատերա՞զմ. Սերբիայի նախագահը դիմել է ժողովրդին

Գլխավոր շտաբում հանդիպումից հետո Սերբիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին: Կոսովոյի վերաբերյալ Վուչիչի հայտարարությունից կարևոր հատվածները.
Վուչիչը հույս է հայտնել, որ օգոստոսի 1-ին իրավիճակը չճանաչված Կոսովոյում կթուլանա, դրա համար մի շարք միջոցառումներ կանցկացվեն։
Նա խնդրել է միջազգային հանրությանը` ազդել չճանաչված Կոսովոյի իշխանությունների վրա, որոնք ընդունել են օրենքներ` սահմանափակելով սերբերի իրավունքները ինքնավարության մեջ։
KFOR-ի հրամանատարը (ՆԱՏՕ-ի զորախումբը օկուպացված տարածաշրջանում) կմեկնի Կոսովսկա Միտրովիցա՝ սերբ առաջնորդների հետ բանակցություններ վարելու։
Սերբ գեներալ Մոյսիլովիչի բանակցությունները KFOR-ի հրամանատարի հետ ճիշտ են եղել:
Հակամարտության երկու կողմերի վրա էլ որոշակի պարտավորություններ են ստանձնվել, դրանց բովանդակությունը դեռ հստակեցված չէ։
Իրավիճակի վերաբերյալ արդեն իսկ շատ ապատեղեկատվություն և կեղծիք կա։
Հուսով ենք, որ հնչած փաստարկները դեռ կանդրադառնան «անպատասխանատու ալբանական կողմի» վրա։
Նախագահը շնորհակալություն է հայտնել համաշխարհային հանրության ներկայացուցիչներին, ովքեր աջակցել են Սերբիային։
Վուչիչը հատուկ շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին, որը շատ ճիշտ է արձագանքել։