• 02/08/2022

Պատերազմը մոտ է. Չինաստանն իր ավիակիրները ուղարկեց Թայվան

Պատերազմը մոտ է. Չինաստանն իր ավիակիրները ուղարկեց Թայվան

Պատերազմը մոտ է. Չինաստանն իր ավիակիրները ուղարկեց Թայվան:

Դա պայմանավորված է Նենսի Փելոսիի Թայվան հնարավոր այցով։

Չինական բանակի երկու ավիակիր՝ «Լյաոնինգը» և «Շանդոնգը», լքել են նավահանգիստները և շարժվել դեպի ծով՝ Թայվան կղզու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ Փելոսիի հատուկ չվերթը բարձրացել է Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքից (Ֆոտո)։ Թե ուր է նա գնում, հայտնի չէ։

Ավելի քան 40 000 մարդ հետևում է թռիչքին FlightRadar24 ծառայության միջոցով։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարող է այսօր երեկոյան ժամանել Թայվան։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. ԱՄՆ-ը դուրս է գալիս թույլատրվածից, Չինաստանը կզրկի անջատողականներին և նրանց հանցակիցներին Թայվանի անկախության նվազագույն հնարավորությունից: