• 03/08/2022

Ռուսական բանակն ազատագրել է Պեսկիի մեծ մասը. Ավդեեւկան հայտնվում է «կաթսայում» (Քարտեզ)

Ռուսական բանակն ազատագրել է Պեսկիի մեծ մասը. Ավդեեւկան հայտնվում է «կաթսայում» (Քարտեզ)

Ռուսական բանակն ազատագրել է Պեսկիի մեծ մասը։ Ուկրաինական ուժերը մեծ կորուստներ են կրել, հաղորդել են տեղի աղբյուրները: Գերվածների ու դասալիքների թիվը սկսում է սրընթաց աճել։

Պեսկիում թեեւ մարտերը դեռ շարունակվում են, սակայն ռուսական ուժերը հնարավորություն են ստացել, շրջանվելով Դոնեցկ քաղաքի ուղղությամբ վերջին ութ տարիների ընթացքում ուկրաինացիների կառուցած ամրությունները՝ թեւային քիչ պաշտպանված ուղղությունից գրոհել այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանության կենտրոնական դիրքը՝ Ավդեեեւկա քաղաքը: Ու հաշվի առնելով, որ Ավդեեւկայի ուղղությամբ հարձակում է ընթանում նաեւ Գորլովկայի հատվածից, ապա, ինչպես նաեւ քարտեզն է հուծում, այդ քաղաքը գրեթե «կաթսայում» է:

Իսկ ռազմաճակատի հյուսիս-արեւելյան հատվածում ռուսական ուժերը սկսել են աստիճանաբար մաքրել Սոլեդար բնակավայրը եւ ներխուժել են Բախմուտի արեւելյան հատված: