- 03/08/2022
Արցախյան նոր բախումները ռուսական աղբյուրների ներկայացմամբ (Քարտեզ)
Այսպես են ռուսական քարոզչական խողովակներում ներգրավված աղբյուրները ներկայացնում Արցախում տիրող իրավիճակը:
«Սրացում հայ-ադրբեջանական հակամարտության գոտում: Իրավիճակը 2022 թվականի օգոստոսի 3-ի ժամը 16.00-ի դրությամբ:
Երրորդ օրն անընդմեջ ԼՂ հակամարտության գոտում էսկալացիան շարունակվում է:
Օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Քելբաջար-Վանք հատվածում։
Օգոստոսի 2-ին արտգործնախարար Լավրովի և Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ։ Ըստ ամենայնի, բանն իրական դեէսկալացիայի չի հասել. այսօր ադրբեջանական ստորաբաժանումները ռազմական գործողություններ են սկսել միանգամից երեք ուղղությամբ։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմնարար որոշում է կայացրել` վերցնել Լաչինի միջանցքը և փաստացի դադարեցնել կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև՝ չնայած ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորախմբի առկայությանը։
▪️Առավոտյան ժամը 6-ից ադրբեջանական ռազմաօդային ուժերը Լաչինի միջանցքից դեպի արևմուտք և արևելք թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզություն են իրականացնում։ Բանակային ավիացիայի ուղղաթիռներով Գյանջայից ուժեր են տեղափոխվում։
▪️Առավոտյան ժամը 10-ին «Բայրաքթար» TB2 անօդաչու թռչող սարքից Սարիդաղի բարձունքում հայկական դիրքին հասցվել է առաջին հարվածը։ Երկու ժամ անց կրկին հարված է հասցվել և մարտ է սկսվել Եղցաոհ գյուղից դեպի արևմուտք գտնվող շփման գծում։ Հրետանային հարվածներ են հասցվում ՊԲ դիրքերի ուղղությամբ: Առնվազն յոթ հայ զինվոր վիրավորվել է:
▪️ Մարտակերտի մոտ՝ հյուսիսարևելյան հատվածում, մարտեր են ընթանում: Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առնվազն մեկ հայ զինծառայող է զոհվել, ևս վեցը վիրավորվել են։
▪️Ադրբեջանական զինուժը ուժեր է կենտրոնացնում Պարուխ գյուղի մոտ, որը նրանց հաջողվել է գրավել այս տարվա մարտ-ապրիլին։ Ամենայն հավանականությամբ, փորձ կարվի զարգացնել գարնան հաջողությունը և զբաղեցնել Տաճարի մոտ գտնվող գերիշխող բարձունքները։
▪️Արցախի Պաշտպանության բանակը համալրում է իրականացնում վտանգավոր հատվածներ:
Ռուս խաղաղապահները նախազգուշական կրակ են արձակում հայկական դիրքերից»: