- 04/08/2022
«Լեռնային Ղարաբաղում պատերազմը»` «ՉԺՀ-ն հարձակվում է Թայվանի վրա» կամ «նոր պատերազմ Կոսովոյում» շարքից է. Փորձագետներ
Հայտնի փորձագիտական «MiG» («Մայոր և գեներալ») «Telegram» ալիքի հեղինակները վերլուծել են Ղարաբաղում սրման հետ կապված իրավիճակը։
«Ոչ մի գերբնական և մեգաանհանգստացնող բան տեղի չի ունենում, թեև, ցավոք, զոհեր կան։
Այսպիսով: Եռակողմ համաձայնագիրը պարունակում է կետ Լաչինի միջանցքի վերաբերյալ, որը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Դրանում նշվում է, որ պետք է հայտնվի շարժման նոր երթուղի, որտեղ կվերաբաշխվի մեր զորախումբը։ Լաչինի հին ճանապարհը մարզկենտրոն Լաչինի և երեք բնակավայրերի հետ միասին անցնելու է ադրբեջանցիներին։
Արդեն գոյություն ունեցող ճանապարհից դեպի հարավ նոր ճանապարհն ադրբեջանական կողմն արդեն կառուցել է։ Բայց երթուղու գործարկումը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ Հայաստանում սահմանամերձ հատվածում հայերըմի հատված կկառուցեն` այս նոր ճանապարհը Գորիսի տարածաշրջանի մայրուղու հետ կապվելու համար։ Այն դեռ չկա։
Ադրբեջանցիները նաեւ անհանգստացած են, որ հայ զինծառայողները, որոնք եռակողմ համաձայնագրով արդեն պետք է դուրս բերվեին Ղարաբաղից, անցուդարձ են անում Լաչինի գոյություն ունեցող ճանապարհով։ Եվ հենց դրա համար էլ ադրբեջանցիները ցանկանում են գրավել Սարիբաբայի բարձունքը, որտեղից երեւում է Լաչինի ողջ միջանցքը։
Բարձրության վրա կա երեք հայկական դիրք։ Նախօրեին մեր խաղաղապահները հետ են պահել ադրբեջանական կողմին այս բարձունքի հատվածում առաջխաղացումից։ Կարծես ադրբեջանցիները համաձայնել են սպասել Հայաստանի տարածքում նոր երթուղու մի հատվածի բացմանը։ Սակայն երեկ առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հարեւան Քելբաջարի շրջանի ադրբեջանական դիրքերը Սարիբաբում հայկական դիրքերից գնդակոծվել են, ինչի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։
Խաղաղապահները չեն կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այս տեղեկությունը։ Այդ ընթացքում երեք «Բայրաքթար» հարձակվել ` Սարիբաբում հայկական դիրքերի վրա։ Հայերն ասում են, որ զոհ ու վիրավոր ունեն: Ադրբեջանցիներն ասում են, որ սա հատուցում է…»:
Տեղի ունեցած իրադարձություններն այսպես նկարագրելով, փորձագետները նաեւ միանգամայն թափանցիկ ակնարկներ են կատարում նման իրավիճակի բուն պատճառների մասին.
«Ուզում ենք ուշադրություն հրավիրել. հաշվի առնելով, թե ԶԼՄ-ներն ինչպես են շիկացնում տեղի ունեցածը, պետք է նշենք, որ «Լեռնային Ղարաբաղում պատերազմը»` «ՉԺՀ-ն հարձակվում է Թայվանի վրա» կամ «նոր պատերազմ Կոսովոյում» շարքից է։
Այսինքն՝ երևի մի օր կլինի։ Բայց այսօր հաստատ ոչ։
Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի միանգամայն օրինական պահանջն է` նախկինում ստորագրված պայմանագրերի շրջանակներում (մինչ վերջերս Ղարաբաղում նույնիսկ ժամկետային զինծառայողներ կային, սակայն արցախյան տարբերանշաններով):
Այլ հարց է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ ռուս խաղաղապահները նույնպես հեռանան Ղարաբաղից։ Բայց սա արդեն շատ վիճելի հարց է, բայց մենք վստահ ենք, որ կողմերը փոխըմբռնում կգտնեն»։
Թե դեպի ուր է մատնանշում ղարաբաղյան իրադարձությունները Թայվանի եւ Կոսովոյի հետ համեմատելը, երեւի միանգամայն պարզ է: