- 04/08/2022
Հյուսիսային Կորեան դուրս է գալիս միջուկային զենքի չտարածման պայմանագրից
Հյուսիսային Կորեան իրավունք ունի միջուկային զենք ունենալ ինքնապաշտպանության համար՝ «Միջուկային զենքի չտարածման պայմանագրից» (ՄԶՉՊ) դուրս գալուց հետո։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչությունը։
«Հյուսիսային Կորեան դուրս է եկել ՄԶՉՊ-ից պայմանագրի համապատասխան հոդվածի համաձայն օրինական ընթացակարգով։ Ըստ այդմ, ոչ ոք իրավունք կամ պատճառ չունի մեղադրելու ԿԺԴՀ-ին՝ միջուկային զենք ունեցող երկրին, որ ՄԶՉՊ-ի մասնակից պետություն չէ, եւ ունի ինքնապաշտպանության իրավունք»,- ասվում է հայտարարության մեջ։
Առաքելությունը համապատասխան կերպով պատասխանել է ԿԺԴՀ-ի հասցեին հնչող մեղադրանքներին, որ երկիրը միջուկային զենք ունի։
Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է յոթերորդ միջուկային փորձարկումն իրականացնել։ Նա երկրի միջուկային ծրագիրն անօրինական է անվանել։
ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը հուլիսի 28-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմական բախումների։ Քաղաքական գործընթացների փորձագիտական աջակցության կենտրոնի վերլուծաբան Պյոտր Կոլչինի խոսքով, որը նա արտահայտել է հուլիսի 28-ին, Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր պատրաստակամությունը՝ դիմակայելու հավանական հակառակորդների մարտահրավերներին։
Սա ուշագրավ նախադեպ է: «Միջուկային զենքի չտարածման պայմանագրից» հրաժարվելը նշանակում է ոչ միայն սոփական միջուկային զինանոց, այլ նաեւ ցանկության դեպքում միջուկային զենքի տարածման իրավունքի ստանձնում: Այն է, Հս.Կորեան ակնարկում է, որ կարող է ցանկության դեպքում միջուկային զենք վաճառել: Ի դեպ, հիմա ԱՄՆ-ն նաեւ պետք է մտածի, թե ինչ է անելու, եթե Ռուսաստանը եւս հանկարծ որոշի դուրս գալ «Միջուկային զենքի չտարածման պայմանագրից»: