- 05/08/2022
ԱՄՆ-ն հոգնել է Ուկրաինայից, Բայդենին Զելենսկին այլևս պետք չէ. National Review
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, տեսնելով, թե ինչի է վերածվում ուկրաինական հակամարտությունը, պարզապես ցանկանում է ձերբազատվել այդ «շփոթությունից»՝ նույնիսկ Ռուսաստանին Կիեւի «տարածքային զիջումների» գնով։ Նման կարծիք է հայտնել հոդվածի հեղինակը National Review-ում։
Դիտորդը կարծում է, որ Ուկրաինայի պատճառով ԱՄՆ-ն առանց ցանկության հայտնվել է Ռուսաստանի հետ անուղղակի պատերազմի վիճակում։ Եվ, հնարավոր է, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, սակայն Վլադիմիր Զելենսկին համաձայն չէ դրան։
Սակայն կա երկրորդ տարբերակը, հավելեց հրապարակախոսը: Սպիտակ տունը տեսնում է, որ հակամարտության զարգացումն ընթանում է սխալ սցենարով, և Զելենսկիին ցանկանում են քավության նոխազ դարձնել։ Վարչակազմը նախապատրաստում է այն հարթակը, որ ասի. «Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի օգնենք ուկրաինացիներին` պաշտպանել իրենց, բայց, ի վերջո, նրանք չափազանց ապաշնորհ էին, չափազանց կոռումպացված և խրված քաղաքացիական բախումների մեջ», – եզրափակել է հոդվածի հեղինակը: