- 05/08/2022
Ադրբեջանն ունեցել է 4 զոհ, այդ թվում` գնդապետ
Մասնագիտացված ռազմական աղբյուրները արցախյան վերջին բախումների մասին տեղեկացնում են.
«Նախնական տեղեկություններով՝ Ադրբեջանի ԶՈւ-ում կա չորս անդառնալի կորուստ։ Երկու զինծառայողների անունները հաստատել են լրատվամիջոցները։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվածներից մեկը, կարծես թե, Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ է»։
Աղբյուրը նաեւ տեղեկացնում է.
«Խաղաղապահներին հայտնի են եղել Ադրբեջանի ծրագրերը դեռ մարտ ամսից։ Ռուս խաղաղապահների կոնտինգենտը ուժեղացվել է, և հարցն այն է, թե արդյոք այն կօգտագործվի՞։
Մինչդեռ Ադրբեջանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման անհրաժեշտության մասին:
Հետագայում` Ադրբեջանական Hakkyn պաշտոնական պորտալը, վկայակոչելով հայկական աղբյուրները, հայտնում է, որ հայկական կողմը դուրս է բերում իր ժամկետային զինծառայողներին Լեռնային Ղարաբաղից։ Դա հաստատում է մեր հայ բաժանորդը, ով ծառայել է ԼՂՀ-ում և որպես ժամկետային զինծառայող կռվել «սակրավոր» մասնագիտությամբ։
Այս փաստերը միասին այնպիսի զգացողություն են առաջացնում, որ Երևանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, իսկապես համատեղ խաղ են խաղում Լոնդոնի հետ՝ լարվածության կետ ստեղծելու և հայերի մեջ Ռուսաստանի իմիջին հարվածելու համար, թե` «Ռուսները չեն եկել օգնության»: Նման զրպարտությունը Ստեփանակերտի իշխանությունների կողմից վերահսկվող ինքնահռչակ հայկական հանրապետության մնացած տարածքը Ադրբեջանին հանձնելու համար է»: