• 05/08/2022

ԱՅՍ ԱՆ­ԳԱՄ ԷԼ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ՉՍՏԱՑ­ՎԵՑ, ՍՊԱ­ՍԵՆՔ ՀԱ­ՋՈՐԴ ՓՈՐ­ՁԻՆ

ԱՅՍ ԱՆ­ԳԱՄ ԷԼ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ՉՍՏԱՑ­ՎԵՑ, ՍՊԱ­ՍԵՆՔ ՀԱ­ՋՈՐԴ ՓՈՐ­ՁԻՆ

Եվ այս­պես, հեր­թա­կան ան­գամ Ար­ցա­խի շուրջ ի­րա­վի­ճա­կը կտրուկ շի­կա­ցավ եւ, կար­ծես, նո­րից սկսում է հան­դարտ­վել: Ի՞նչ է կա­տար­վում, մին­չեւ ե՞րբ պետք է նման փաս­տե­րի բախ­վենք: Կամ ինչ­պե՞ս հաս­կա­նանք այս «տա­րօ­րի­նակ» փաս­տը. Հա­յաս­տա­նի վեր­ջին զին­վոր­նե­րին դուրս են բե­րում Ար­ցա­խից, երբ այն­տեղ բա­խում­ներ են: Կամ, Ար­ցա­խում մաս­նա­կի զո­րա­հա­վաք են անց­կաց­նում, իսկ Նի­կո­լը չգի­տես որ­տեղ է…

ԻՆՉ ՏԵ­ՂԻ ՈՒ­ՆԵ­ՑԱՎ

Այս­պի­սով, ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ: Հայ­կա­կան կող­մը մե­ղադ­րում է Ադր­բե­ջա­նին, վեր­ջինս՝ Հա­յաս­տա­նին, եւ հիմ­նա­կա­նում այդ մե­ղադ­րանք­նե­րը հայտ­նի են, չկրկնենք: Իսկ ա­հա ար­ցա­խյան գոր­ծըն­թա­ցում հիմ­նա­կան կողմ դար­ձած Ռու­սաս­տա­նից, ա­վե­լի կոնկ­րետ՝ Կրեմ­լին մոտ կանգ­նա­ծի հա­մա­րում ու­նե­ցող փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րից, մաս­նա­վո­րա­պես՝ «MiG» («Մա­յոր եւ գե­նե­րալ») «Telegram» ա­լի­քի հե­ղի­նակ­նե­րը վեր­լու­ծել են Ղա­րա­բա­ղում սրման հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը:

«Ոչ մի գերբ­նա­կան եւ մե­գա­ան­հանգս­տաց­նող բան տե­ղի չի ու­նե­նում, թե­եւ, ցա­վոք, զո­հեր կան:

Այս­պի­սով: Ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը պա­րու­նա­կում է կետ Լա­չի­նի մի­ջանց­քի վե­րա­բե­րյալ, ո­րը կապ է ա­պա­հո­վում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ: Դրա­նում նշվում է, որ պետք է հայտն­վի շարժ­ման նոր եր­թու­ղի, որ­տեղ կվե­րա­բաշխ­վի մեր զո­րա­խում­բը: Լա­չի­նի հին ճա­նա­պար­հը մարզ­կենտ­րոն Լա­չի­նի եւ ե­րեք բնա­կա­վայ­րե­րի հետ մի­ա­սին անց­նե­լու է ադր­բե­ջան­ցի­նե­րին:

Ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող ճա­նա­պար­հից դե­պի հա­րավ նոր ճա­նա­պարհն ադր­բե­ջա­նա­կան կողմը  կա­ռու­ցել է: Բայց եր­թու­ղու գոր­ծար­կու­մը տե­ղի կու­նե­նա մի­այն այն բա­նից հե­տո, երբ Հա­յաս­տա­նում սահ­մա­նա­մերձ հատ­վա­ծում հա­յե­րը մի հատ­ված կկա­ռու­ցեն` այս նոր ճա­նա­պար­հը Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի մայ­րու­ղու հետ կապ­վե­լու հա­մար: Այն դեռ չկա:

Ադր­բե­ջան­ցի­նե­րը նա­եւ ան­հանգս­տա­ցած են, որ հայ զին­ծա­ռա­յող­նե­րը, ո­րոնք ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րով ար­դեն պետք է դուրս բեր­վե­ին Ղա­րա­բա­ղից, ան­ցու­դարձ են ա­նում Լա­չի­նի գո­յու­թյուն ու­նե­ցող ճա­նա­պար­հով: Եվ հենց դրա հա­մար էլ ադր­բե­ջան­ցի­նե­րը ցան­կա­նում են գրա­վել Սա­րի­բա­բա­յի բար­ձուն­քը, որ­տե­ղից ե­րե­ւում է Լա­չի­նի ողջ մի­ջանց­քը:

Բարձ­րու­թյան վրա կա ե­րեք հայ­կա­կան դիրք: Նա­խօ­րե­ին (օգոս­տո­սի 2-ին- հեղ.) մեր խա­ղա­ղա­պահ­նե­րը հետ են պա­հել ադր­բե­ջա­նա­կան կող­մին այս բար­ձուն­քի հատ­վա­ծում ա­ռաջ­խա­ղա­ցու­մից: Կար­ծես ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­մա­ձայ­նել են սպա­սել Հա­յաս­տա­նի տա­րած­քում նոր եր­թու­ղու մի հատ­վա­ծի բաց­մա­նը: Սա­կայն ե­րեկ ա­ռա­վո­տյան Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ հա­րե­ւան Քել­բա­ջա­րի շրջա­նի ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րը Սա­րի­բա­բում հայ­կա­կան դիր­քե­րից գնդա­կոծ­վել են, ին­չի ար­դյուն­քում ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող է զոհ­վել:

Խա­ղա­ղա­պահ­նե­րը չեն կա­րող ո՛չ հաս­տա­տել, ո՛չ հեր­քել այս տե­ղե­կու­թյու­նը: Այդ ըն­թաց­քում ե­րեք «Բայ­րաք­թա­ր>> հար­ձակ­վել է` Սա­րի­բա­բում հայ­կա­կան դիր­քե­րի վրա: Հա­յերն ա­սում են, որ զոհ ու վի­րա­վոր ու­նեն: Ադր­բե­ջան­ցի­ներն ա­սում են, որ սա հա­տու­ցում է…»:

Այն, որ հենց օ­գոս­տո­սի 2-ին վեր­ջին հայ­կա­կան ու­ժե­րին Ար­ցա­խից դուրս բե­րե­ցին եւ ա­րա­գո­րեն զո­րաց­րե­ցին (թե­եւ մեծ հարց է, թե նման ի­րա­վունք ով ու­նի), իր հեր­թին է ակ­նար­կում, որ բա­խում­նե­րի ա­ռա­ջին օ­րը հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք են բեր­վել: Եվ այս դեպ­քում հարց է ծա­գում՝ իսկ ո՞ւմ էր պետք օ­գոս­տո­սի 3-ի բա­խու­մը: Կա վար­կած, որ դա Ա­լի­ե­ւին էր պետք, կա նա­եւ վար­կած, որ՝ Նի­կո­լին, ո­րոնց դեռ կհաս­նենք: Սա­կայն չկա ո­րե­ւէ վար­կած, որ այդ հե­տա­գա սրա­ցու­մը ռու­սա­կան կող­մին պետք էր: Այն պարզ պատ­ճա­ռով, որ հի­մա Մոսկ­վա­յի հա­մար ծայ­րա­հեղ կա­րե­ւոր է, որ ո­րե­ւէ սրա­ցում մեր տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի չու­նե­նա, ին­չը կա­րող է իր հա­մար վե­րած­վել «երկրորդ ճա­կա­տի»…

Ա­ՐԵՎՄ­ՏԱ­ՄՈԼ­ՆԵՐՆ ԱՆՑ­ՆՈՒՄ ԵՆ ԳՐՈ­ՀԻ

Բայց ա­հա վեր­ջին պարզ փաս­տը «չտես­նե­լով», հայ­կա­կան ա­րեւմ­տա­մո­լա­կան ու նրանց յու­րա­յին լրատ­վա­կան շրջա­նակ­նե­րը չհա­պա­ղե­ցին հեր­թա­կան հար­վածն ուղ­ղել խա­ղա­ղա­պահ­նե­րին, ըստ այդմ՝ Մոսկ­վա­յին: Օ­րի­նակ, ոմն Ի­ո­ան­նի­սյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում գրել է. «Եթե Ռու­սաս­տա­նը մի­ջոց­ներ չձեռ­նար­կի Ար­ցա­խի հա­յու­թյա­նը պաշտ­պա­նե­լու հա­մար, ա­պա Հա­յաս­տանն ու հայ ժո­ղո­վուր­դը այ­լեւս ո­րե­ւէ մո­տի­վա­ցի­ա չեն ու­նե­նա­լու Կրեմ­լին, ՀԱՊԿ-ին ու Ե­ԱՏՄ-ին «ցտե­սու­թյուն» չա­սե­լու հա­մար: Ռու­սաս­տա­նին պետք է հի­շեց­նել, որ նա Ղա­րա­բա­ղում զորք ու­նի ոչ մի­այն իր աշ­խար­քա­ղա­քա­կան շա­հե­րը սպա­սար­կե­լու, այ­լեւ խա­ղա­ղու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար: Ար­ցա­խի վե­րե­ւում ար­դեն «Բայ­րաք­թար­ներ» են թռչում, ու ռու­սա­կան բա­նա­կի վե­ջին չի…»:

Ի­հար­կե, ստում է Ի­ո­ան­նի­սյա­նը. ե­թե ռուս­նե­րի «վե­ջին չլի­ներ», ա­ռա­ջին իսկ օրն ա­զե­րի­նե­րը պար­զա­պես կգրա­վեին Լա­չի­նը, իսկ հա­ջորդ օ­րը՝ Ստե­փա­նա­կեր­տը: Ա­ռա­վել եւս, որ նման տա­րաբ­նույթ ի­ո­ա­ննի­սյան­նե­րի այդ­քան սի­րե­լի ԱՄՆ-ն այս բա­խում­նե­րին ըն­դա­մե­նը մի­այն ար­ձա­գան­քեց, թե՝ «Մենք կոչ ենք ա­նում ան­հա­պաղ քայ­լեր ձեռ­նար­կել լար­վա­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու եւ հե­տա­գա սրա­ցու­մից խու­սա­փե­լու հա­մար…»: Այն էլ՝ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Նեդ Փրայ­սի մա­կար­դա­կով, ո­րի կո­չե­րի վրա Ա­լի­ե­ւը հաս­տատ թքած ու­նի: Չնա­յած, ին­չու թքի, ե­թե սույն Փրայ­սը մի կես բառ ան­գամ չի ա­սում, որ Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վել է Ար­ցա­խի վրա:

Ա­մե­րի­կա­ցի­նե­րին եւս դեռ կվե­րա­դառ­նանք: Մինչ այդ, նա­եւ տես­նենք այս պարզ փաս­տը. այս­պի­սով, ոմն Ի­ո­ան­նի­սյա­նը եւս մեկ ան­գամ ի ցույց դրեց, թե հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի ու­զա­ծը որն է. որ Հա­յաս­տա­նը «ցտե­սու­թյուն» ա­սի ՀԱՊԿ-ին եւ Ե­ԱՏՄ-ին՝ փոր­ձե­լով ներ­կա­յաց­նել, թե այդ կա­ռույց­նե­րում մեր երկ­րի մնա­լու մի­ակ մո­տի­վա­ցի­ան Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­նե­րի առ­կա­յու­թյունն է: Եվ պարզ հարց է ծա­գում. ե­թե 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ին խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցախ չմտնե­ին, ա­զե­րի­նե­րը գրա­վե­ին Ստե­փա­նա­կեր­տը, ըստ հի­շա­տակ­վա­ծի՝ Հա­յաս­տա­նը հենց այդ պա­հի՞ն ՀԱՊԿ-ում եւ Ե­ԱՏՄ-ում մնա­լու ո­րե­ւէ մո­տի­վա­ցի­ա չէր ու­նե­նա­լու, այ­սինքն՝ նո­յեմ­բե­րի 10-ին հայ­տա­րա­րե­լու էր այդ կա­ռույց­նե­րից դուրս գա­լու մա­սին. նի­կո­լյան հա­մա­կար­գին շատ մոտ կանգ­նած Ի­ո­ա­ննի­սյա­նի ա­սա­ծից հենց նման տրա­մա­բա­նու­թյուն է բխում: Այ­սինքն, որ նույն ռուս­ներն ար­դեն 30 տա­րի նա­եւ Հա­յաս­տա­նի ա­րեւմ­տյան սահ­մանն են պա­հում, դա մո­տի­վա­ցի­ա չէ՞:

Մի­այն այս հայ­տա­րա­րու­թյունն ար­դեն իսկ բա­զում է­ա­կան փա­կագ­ծեր է բա­ցում, որն այլ խո­սակ­ցու­թյան թե­մա է: Մինչ այդ, նկա­տենք, որ ի­րենց հեր­թին խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ նա­եւ «ատամ են կռճտաց­նում» ՀՀ ԱԳՆ-ն, Նի­կո­լը: Այս­պես, ըստ Միր­զո­յան Ա­րա­րա­տի ղե­կա­վա­րած «կան­տո­րա­յի». «Նմա­նօ­րի­նակ ագ­րե­սի­ա­յի եւ հրա­դա­դա­րի խախտ­ման դեպ­քեր են հան­դի­սա­նում այս տար­վա մար­տի 24-ին ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի ա­նօ­րի­նա­կան ա­ռաջ­խա­ղա­ցու­մը Փա­ռուխ գյու­ղի ուղ­ղու­թյումբ, 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին 11-ին Խծա­բերդ եւ Հին Թա­ղեր գյու­ղե­րի ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­ված գրո­հը, ո­րոնք նույն­պես գտնվում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում…»: Ու նույն ո­ճի մեջ է Նի­կո­լը. «2020-ի դեկ­տեմ­բե­րի 11-ին Ադր­բե­ջա­նի կող­մից Խծա­բերդ եւ Հին Թա­ղեր գյու­ղե­րի գրա­վու­մը եւ հայ զին­ծա­ռա­յող­նե­րի գե­րե­վա­րու­մը ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ եւ թողտ­վու­թյամբ, 2022-ի մար­տի 24-ին ԼՂ Փա­ռուխ գյու­ղի գրա­վու­մը կրկին ՌԴ խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ, շփման գծի եր­կայն­քով հրա­դա­դա­րի ռե­ժի­մի շա­րու­նա­կա­կան եւ ա­հագ­նա­ցող խախ­տում­նե­րը, ԼՂ հա­յու­թյա­նը խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ ֆի­զի­կա­պես եւ հո­գե­բա­նո­րեն ա­հա­բե­կե­լու դեպ­քե­րը պար­զա­պես ա­նըն­դու­նե­լի են…»: Սա ան­գամ սե­փա­կան մեղ­քե­րը, այդ թվում՝ Խծա­բեր­դի եւ Հին Թա­ղե­րի ա­վան­տյու­րա­նե­րը խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա բար­դե­լու փորձ չէ, սա ար­դեն բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կա­նու­թյուն է, եւ այն դեպ­քում, երբ Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը պարզ զգու­շաց­րեց՝ ռուս­նե­րին  հասց­ված ցան­կա­ցած հար­ված ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է Ար­ցա­խի դեմ:

ՆԻ­ԿՈԼՆ ԱՅԴ­ՊԵՍ ԷԼ ՉԻ ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈՇ­ՎՈՒՄ

Այս­պի­սով, կար­ծես թե հեր­թա­կան ան­գամ ակն­հայտ է դառ­նում, թե ինչ են ու­զում հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը. Հա­յաս­տա­նի դուրս գա­լը ՀԱՊԿ-ից, ո­րին, հաս­կա­նա­լի է, գրե­թե ան­մի­ջա­պես կհա­ջոր­դի թուր­քա­կան էքս­պան­սի­ան: Դա գործ­նա­կա­նում նույնն է, ին­չը բխում է ԱՄՆ-ից եկած տար­բեր մե­սիջ­նե­րի վեր­լու­ծու­մից:

Նի­կո­լը վերջ­նա­կա­նա­պես այս դա՞շտ է տե­ղա­փոխ­վել: Խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ «ատամ կռճտաց­նե­լը», ի­հար­կե, նման ակ­նար­կի տեսք ու­նի: Բայց մյուս կող­մից էլ Նի­կո­լը հայ­տա­րա­րում է նա­եւ. «Մեր կար­ծի­քով Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի ստո­րագ­րու­թյու­նը բա­վա­րար են այդ ման­դատն ամ­բող­ջու­թյամբ ի­րա­գոր­ծե­լու հա­մար: Իսկ ե­թե ոչ, ա­պա պետք է մի­ջոց­ներ ձեռ­նար­կել այդ ման­դա­տը մի­ջազ­գայ­նո­րեն հաս­տա­տե­լու կամ խա­ղա­ղա­պահ­նե­րին ա­վե­լի լայն մի­ջազ­գա­յին ման­դա­տով օժ­տե­լու ուղ­ղու­թյամբ…»: Այ­սինքն, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի լի­ա­զո­րու­թյուն­նե­րը մի բան էլ պետք է ա­վե­լաց­նել, թե­եւ «մի­ջազ­գա­յին ման­դատ» աս­վա­ծը մի­գու­ցե ռուս­նե­րի սրտո­վը չլի­նի:

Եվս մեկ նյո­ւանս. ըն­դա­մե­նը եր­կու ա­միս ա­ռաջ Նի­կո­լը որ­պես գրե­թե կա­յա­ցած փաստ էր ներ­կա­յաց­նում, թե Բեր­ձո­րը՝ հա­րա­կից գյու­ղե­րով պետք է հանձ­նել Ադր­բե­ջա­նին: Դեռ այդ ժա­մա­նակ էր, որ ինչ­պես մեր է­ջե­րում, այն­պես էլ՝ «Ուժեղ Հա­յաս­տան՝ Ռու­սաս­տա­նի հետ» շար­ժու­մը պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ այն թեզն ա­ռաջ տա­րավ, որ դա կլի­նի նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի կո­պիտ խախ­տում: Նախ այն ի­մաս­տով, որ Ադր­բե­ջա­նի կա­ռու­ցած այ­լընտրան­քա­յին ճա­նա­պար­հը ար­դեն իսկ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի խախ­տում է: Այ­սինքն, ըստ հա­մա­ձայ­նագ­րի, կող­մե­րը (այդ թվում՝ Ռու­սաս­տա­նը) ե­րեք տար­վա ըն­թաց­քում մի­այն պետք է կազ­մեն եւ հա­մա­ձայ­նեց­նեն նոր եր­թու­ղու նա­խա­գի­ծը, ո­րից հե­տո նոր կա­րող է սկսվել շի­նա­րա­րու­թյու­նը: Մինչ­դեռ, ե­թե Ադր­բե­ջա­նի կա­ռու­ցած ճա­նա­պար­հը հաս­տատ­ված նա­խա­գիծ է, ա­պա պետք է մատ­նան­շել՝ այդ ում կող­մից է հաս­տատ­վել: Եվ հե­տո. ան­գամ նոր ճա­նա­պար­հը կա­ռու­ցե­լու դեպ­քում ոչ ոք ի­րա­վունք չու­նի հե­ռաց­նել այդ բնա­կա­վայ­րե­րի բնակ­չու­թյա­նը, ե­թե ան­գամ նրանք չցան­կա­նան Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ու­թյուն ըն­դու­նել: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ նույն ե­ռա­կողմ փաս­տաթղ­թում ոչ թե մարդ­կանց այս­տե­ղից-այնտե­ղից հե­ռաց­նե­լու, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի հստակ կետ կա, եւ դա քա­ղա­քա­ցի­ու­թյան մա­սով ո­րե­ւէ սահ­մա­նա­փա­կում չի են­թադ­րում:

Եվ ա­հա, թե­եւ ըն­դա­մե­նը եր­կու ա­միս ա­ռաջ Նի­կո­լի մոտ Լա­չի­նը մի­ան­շա­նակ հանձ­նե­լու նո­տա­ներ է­ին նկատ­վում, այն­տեղ ան­գամ ա­պա­մոն­տաժ­ման աշ­խա­տանք­ներ է­ին սկսվել, բայց ա­հա հի­մա ար­դեն ՀՀ ԱԳՆ-ի մոտ տե­սա­նե­լի են նա­եւ մեր այդ ներ­կա­յաց­րած հիմ­քե­րը. « Ինչ­պես հստակ սահ­մա­նում է նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ կող­մե­րի (այսինքն՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան) հա­մա­ձայ­նեց­մամբ ա­ռա­ջի­կա ե­րեք տար­վա ըն­թաց­քում կո­րոշ­վի Հա­յաս­տա­նի հետ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կապն ա­պա­հո­վող Լա­չի­նի մի­ջանց­քով եր­թե­ւե­կու­թյան նոր եր­թու­ղու կա­ռուց­ման պլա­նը, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հե­տա­գա վե­րա­տե­ղա­բաշխ­մամբ՝ այդ եր­թու­ղու պահ­պա­նու­թյան հա­մար: Ընդգ­ծում ենք, որ մինչ օրս ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով հաս­տատ­ված նման պլան չկա…»: Ու մո­տա­վո­րա­պես նույ­նը հայ­տա­րա­րեց նա­եւ ՀՀ ԱԽՔ-ը:

Ա­վե­լին, ըստ մեր աղ­բյուր­նե­րի, նույն տես­լա­կա­նը ներ­կա­յումս նա­եւ ռու­սա­կան կող­մի հա­մար է դար­ձել ա­ռանց­քա­յին. ճա­նա­պար­հը պետք է կա­ռու­ցել ըստ ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րի, իսկ մարդ­կանց տար­հա­նե­լու մա­սին խոսք ան­գամ չի կա­րող լի­նել: Հա­կա­ռակ փոր­ձե­րը կըն­կալ­վեն որ­պես ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րից շե­ղում: Ընդ ո­րում, կան նա­եւ լու­րեր,որ այս վեր­ջին բա­խում­նե­րի ժա­մա­նակ ո­րոշ քա­ղա­քա­ցի­ներ փոր­ձել են դուրս գալ Լա­չի­նից, սա­կայն խա­ղա­ղա­պահ­նե­րը վստա­հեց­րել են, որ ի­րենք խնդիր չեն ու­նե­նա­լու եւ կա­րող են հան­գիստ մնալ ի­րենց տնե­րում:

Ու­րեմն, ի՞նչ փոխ­վեց:

Այս­տեղ տե­ղին կլի­ներ վե­րա­դառ­նալ «Մա­յոր եւ գե­նե­րալ» տե­լեգ­րա­մյան ա­լի­քի հի­շա­տակ­ված հրա­պա­րակ­ման վեր­ջին դրվա­գին, ո­րում աս­վում է. «Ուզում ենք ու­շադ­րու­թյուն հրա­վի­րել. հաշ­վի առ­նե­լով, թե ԶԼՄ-ներն ինչ­պես են շի­կաց­նում տե­ղի ու­նե­ցա­ծը, պետք է նշենք, որ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մը»` «ՉԺՀ-ն հար­ձակ­վում է Թայ­վա­նի վրա», կամ «նոր պա­տե­րազմ Կո­սո­վո­յում» շար­քից է… Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը նույն­պես հե­ռա­նան Ղա­րա­բա­ղից: Բայց սա ար­դեն շատ վի­ճե­լի հարց է»:

Թե դե­պի ուր է մատ­նան­շում ղա­րա­բա­ղյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը Թայ­վա­նի եւ Կո­սո­վո­յի հետ հա­մե­մա­տե­լը, ե­րե­ւի մի­ան­գա­մայն պարզ է՝ Վա­շինգ­տոն: Դա նա­եւ ակ­նարկ է, որ Ար­ցա­խին վե­րա­բեր­վում են նույն լրջու­թյամբ, ինչ թվարկ­ված ու մյուս ա­ռանց­քա­յին ուղ­ղու­թյուն­նե­րին: Ու այս ֆո­նին այն, որ կտրուկ ակ­տի­վա­ցան հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը՝ ընդ­հուպ օ­րա­կարգ բե­րե­լով ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու թե­ման, դա էլ նույն տրա­մա­բա­նու­թյան մեջ է՝ Վա­շինգ­տո­նը ու­զում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում դիր­քեր­ն ամ­րաց­նել, իսկ դրա հա­մար լավ մի­ջոց կա­րող է լի­նել պա­տե­րազ­մը: Այս ֆո­նին, հաս­կա­նա­լի է նա­եւ, թե ին­չու մի­ան­գա­մից ակ­տի­վա­ցավ նա­եւ Ի­րա­նը՝ սկսե­լով զոր­քեր տե­ղա­շար­ժել դե­պի Ադր­բե­ջա­նի սահ­ման:

Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, ռուս­նե­րի հա­մար մի­ան­գա­մայն կա­րե­ւոր է դառ­նում ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող Լա­չի­նը պա­հե­լը, եւ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գիրն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը տա­լիս է: Իսկ ե­թե ռուս­նե­րի մոտ կա նման վճռա­կա­նու­թյուն, ա­պա Նի­կո­լին մնում է գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում այդ ուղ­ղու­թյամբ խա­ղալ: Ան­կախ նրա­նից, որ եր­կու ամի­ս ա­ռաջ հան­գիստ հանձ­նում էր Լա­չի­նը:

Հաս­կա­նա­լի է, այս դեպ­քում Ա­լի­եւն է նյար­դայ­նա­նա­լու. գրե­թե շա­հած պար­տի­ա, բայց հի­մա չգի­տես որ ուղ­ղու­թյամբ գնալ: Այն դեպ­քում, երբ շտա­պել է պետք. ԱՄՆ-ն ուր որ է՝ կմտնի նա­խընտ­րա­կան քա­ոս, ռուս­նե­րը սկսել են ակ­տի­վա­նալ Ուկ­րա­ի­նա­յում, ե­ւի չգի­տես որ­քան Զե­լենս­կին կձգի: Իսկ ա­հա «մեծ եղ­բայր» Էր­դո­ղա­նը վա­ղը գա­լիս է Պու­տի­նի մոտ, ու ե­թե այն­տեղ այն­պի­սի վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի գան, ո­րոնք պար­զա­պես բա­ցա­ռեն այս հատ­վա­ծում ա­մեն մի սրա­ցում, Ա­լի­եւն իր նո­րա­կա­ռույց ճա­նա­պար­հով հան­դերձ կհայտն­վի բա­վա­կա­նին ան­լուրջ վի­ճա­կում:

Կարճ ա­սած, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կար­ծես թե շատ են ու­զում, բայց այս ան­գամ էլ չի ստաց­վում: Չնա­յած, եւս մեկ ան­գամ կրկնենք, այս սրա­ցում­նե­րի՝ այս կամ այն կողմ գնա­լու բա­նա­լին Սո­չի­ում է՝ Պու­տին-Էրդո­ղան բա­նակ­ցա­յին սե­ղա­նի վրա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ